Եթե ցանկանում եք ոգևորվել և իմաստավորել ազգային իդեալը, եկեք Արցախ (լուսանկար)
Երեկ անհավանական երկար օր էր Ստեփանակերտում։ Ամբողջ օրվա ընթացքում մենք հերթով հանդիպում էինք Արցախի Հանրապետության հիմնական ղեկավարների հետ, ներկայցնում մեր նոր նախաձեռնությունը, քննարկում մեր համատեղ անելիքները, ճշտում մեր մոտեցումները։
Այս մարդիկ բոլորով միասին հերոսական գործ են անում մեր ազգի համար՝ անառիկ պահելով մեր հայրենիքի արևելյան սահմանը, միևնույն ժամանակ, սահմանից ներս շենացնելով և զարգացնելով երկիրը, որն արդեն այսօր իր բարեկեցությամբ անցել է Հայաստանի մնացած բոլոր մարզերին, հիմնականում հաղթահարել է աղքատությունը, չունի Երևանի պես սրված հանրային հակասություններ և շարունակում է օր օրի կառուցվել և գեղեցկանալ։ Ամեն ինչ չէ, որ հարթ է այստեղ, բազում են դժվարությունները, բայց մարդիկ համառ են ու հաստատակամ՝ շարունակելու իրենց գործը և կառուցելու իրենց երազած երկիրը։
Մենք նաև այցելեցինք Պարգև Սրբազանին, որը տառացիորեն մեկ ամիս առաջ օծել էր Ստեփանակերտի փառահեղ նոր մայր տաճարը, և որը հայրաբար օրհնեց մեր նախաձեռնությունը և ոգևորեց մեզ իր պատմություններով։ Այս անզուգական մարդը 30 տարի կռիվ է տալիս Արցախի ազատության համար՝ միաժամանակ ամրապնդելով այստեղ քրիստոնեական հավատը և ոգեշնչելով մարդկանց իր օրինակով։
Եթե ցանկանում եք ոգևորվել և՛ ոգեշնչվել, և՛ իմաստավորել ազգային իդեալը, եկեք Արցախ։ Մի քանի օրում այստեղ ավելի շատ բան կարելի է վերապրել ու հասկանալ, քան հեռավորության վրա տարիների ընթացքում, իսկ դրանից հետո ուզելու ես անընդհատ վերադառնալ, և սեփական պայքարն ու գործը շարունակելու նոր լիցքեր ստանալ։