Լրահոս

07.05.2019 14:10

Փաշինյանը հունիսի սկզբին արձակուրդ կգնա

Փաշինյանը հունիսի սկզբին արձակուրդ կգնա

Ռադիոյի օրվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալվել էր Հանրային ռադիոյում, որտեղ ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ հունիսի սկզբին մտադրություն ունի արձակուրդ գնալու:

Նա նշեց, որ արձակուրդի կգնա 2 օրով, որը կանցկացնի Հայաստանի տարածքում:

Խոսելով մայիսի 7-ին սպասվելիք ասուլիսի մասին՝ վարչապետն ասաց, որ բացի լրագրողների հարցերին պատասխանելուց՝ հրապարակելու է նաև նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստ, որի շնորհիվ պարզ է դառնալու, թե ինչ է փոխվել նոր Հայաստանում:

Աղբյուրը՝ «Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։