Քաղաքական

07.05.2019 12:49

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ են քվեարկելու Կառավարության կառուցվածքի փոփոխությունների օրինագծին

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ են քվեարկելու Կառավարության կառուցվածքի փոփոխությունների օրինագծին

Այսօր ԱԺ-ում քննարկվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ։

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ մի շարք փոփոխություններ են կատարվել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

«Նախկին խմբագրությամբ սահմանվել էր, որ վարչապետի որոշմամբ ոչ միայն կառավարության նիստի մի մասը, այլ նիստն ամբողջությամբ կարող է անցկացվել դռնբաց, սակայն, ըստ ընդունված առաջարկի, այն ձևակերպվում է հետևյալ կերպ՝ կառավարության նիստերը դռնբաց են՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի»,-ասաց Ա․Զեյնալյանը:

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունն էլ վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության: Նախարարության գործառույթները լրացվել են ռազմարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության գործառույթով:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը նախատեսվել է որպես հայեցողական։ Այդ պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը:

Նախագծի ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ տեսքը.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Նշենք, որ այս փաթեթին առաջին ընթերցմամբ դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Երկրորդ ընթերման ժամանակ նույնպես նրանք հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու։

«Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։