Լրահոս

06.05.2019 23:07

66 համարի «Գազել» միկրոավտոբուսում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

66 համարի «Գազել» միկրոավտոբուսում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց «Գազել» մակնիշի միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից:

«66 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է 20:12-ի դրությամբ: Տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատել է 2 մարտական հաշվարկ»,-տեղեկացրեցին ԱԻՆ-ից:

«Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրական սյանը, ինչից հետո հրդեհ էր բռնկվել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։