Կարծիք

06.05.2019 17:45


Ժամանակին էլ նույն Ահարոնյանը տապալում էր պատասխանատու հանքարդյունաբերության կոնֆերանսը

Ժամանակին էլ նույն Ահարոնյանը տապալում էր պատասխանատու հանքարդյունաբերության կոնֆերանսը

Ֆեմինիստ ակտիվիստուհի Լարա Ահարոնյանը վրդովված է, որ իր կազմակերպած երեխաների հանդեպ սեռական բռնությունների կանխարգելման մասին միջոցառումն ինչ-որ մարդիկ տապալել են։ Նա դիմել է ոստիկանություն։ Լ. Ահարոնյանը վրդովվել է, որ իր բերած տվյալներին չեն հավատում։ Հարկ է նշել, որ ժամանակին էլ նույն Ահարոնյանը տապալում էր պատասխանատու հանքարդյունաբերության կոնֆերանսը, որովհետև համարում էր, որ պատասխանատու հանքարդյունաբերություն չկա: Լինելով Կանադայից, որի տնտեսության հիմքը հենց պատասխանատու հանքարդյունաբերությունն է, Լարան փորձում էր տապալել միջոցառում՝ առանց մասնագիտական կամ գիտական որևէ հիմքի՝ չլինելով մասնագետ։ Լինելով Կանադայից՝ Լարան առաջինը պիտի խրախուսեր օրենքի պահպանում և գերակայում – մշակույթ, որտեղից եկել է նա: Այսինքն, ոնց որ ինքը վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերություն չկա, և դա իրեն իրավունք է տալիս այլոց միջոցառումները տապալել, և/կամ աջակցել արդեն 10 ամիս Լիդիանի իրավունքներն ապօրինի ոտնահարող խմբին, նույն կերպ, հավանաբար, իր միջոցառումը տապալող անձինք են համարում, որ Լարա Ահարոնյանի բարձրացրած խնդիրները Հայաստանում չկան և այդ համոզմունքից ելնելով՝ տապալում են իր միջոցառումը։

Հիմա հարց՝ ինչի՞ց է բողոքում տիկին Ահարոնյանը, եթե համարում է, որ սեփական համոզմունքներից ելնելով՝ կարելի է ապօրինաբար տապալել այլոց միջոցառումները։ Ինչո՞ւ է զարմանում, որ նույն սկզբունքն աշխատում է նաև իր դեմ: Ոչ մեկը բումերանգի օրենքը հետ չի կանչել. ինչպես ցույց տվեց հենց իր միջոցառման խափանումը:

Լինելով ՔՊ-ի՝ կարծեմ հանրային խորհրդի անդամ, տիկինը խրախուսոմ է Լիդիանի դեմ գիտական հիմք չունեցող արդարացումով պետության կողմից հանդուրժվող ապօրինությունը: Ձեր միջոցառումը խանգարած մարդիկ էլ ձեր փաստարկներին չեն հավատում և խանգարում են ձեր միջոցառմանը – արդար չի՞:

Նառա Ղազարի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը