Քաղաքական

06.05.2019 14:40

«Դատավորը կոպիտ խախտմամբ է անփոփոխ թողել Մ. Գրիգորյանի խափանման միջոցը». պաշտպան

«Դատավորը կոպիտ խախտմամբ է անփոփոխ թողել Մ. Գրիգորյանի խափանման միջոցը». պաշտպան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կոպիտ խախտմամբ է անփոփոխ թողել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրիգորյանի փաստաբանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանը։

«Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Մնացական Մարտիրոսյանը շտապում էր ժամ առաջ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցն անփոփոխ թողնել՝ ցույց տալու համար, թե ինչ կամակատար դատավոր է»,–ասաց նա։

Գրիգորյանի պաշտպանները ցանկանում են ՄԻԵԴ–ում վիճարկել նաև Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ՝ դատարանի որոշման օրինականությունը։

Ըստ Բաղդասարյանի՝ Մանվել Գրիգորյանի գործով ակնհայտ է միջամտությունը։

«Քիչ է, երբ վարչապետը հայտարարում է, որ չի միջամտելու դատական համակարգի գործերին, նա նաև պարտավոր է պարզել, թե ովքեր են այն անձինք, ովքեր անօրինական գործառույթներով փորձում են ազդել դատական ակտի այս կամ այն ելքի վրա»,–ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ Մանվել Գրիգորյանը թոքերի քաղցկեղով հիվանդ է, ունի շաքարային դիաբետ, ամեն օր մեծ չափերի ինսուլին է ընդունում։
Արձագանքելով մեղադրող դատախազի հայտարարությանը, թե Մանվել Գրիգորյանի քաղցկեղը բուժվել է՝ փաստաբանը հայտարարեց.

«Եթե գիտությանը հայտնի է մեկ դեպք, որ քաղցկեղը բուժվել է, ես կհամաձայնեմ նրա հետ։ Ավելին, մեր ձեռքի տակ կան հեղինակավոր բժիշկների կարծիքներ, որոնք ահազանգում են Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ սպառնալու մասին՝ կապված նրա քաղցկեղի ու շաքարային դիաբետի հետ»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։