Կարծիք

06.05.2019 12:31


Ժողովրդի կառավարությանը բա՛ն չասեք...

Ժողովրդի կառավարությանը բա՛ն չասեք...

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Գեղամ Մանուկյանը երեկ, ամփոփելով «Երկրի շաբաթը», զարմացած, մի քիչ էլ զայրացած արձանագրում էր. թավշյա կառավարիչներն իսկի՛ քննադատության չեն դիմանում. հենց մեկը համարձակվում է ասել` աչքներիդ վերեւը ունք կա, մուննաթ են գալիս, թե քաղաքական պատվեր եք կատարում։

Զարմանալու, առավել եւս` զայրանալու բան չկա։ Մարդիկ լռվել-մնացել են անցյալում` այն կետում, որտեղից սկսեցին սրընթաց վերելքը դեպի իշխանական անհասանելի բարձունքներ, ու մինչեւ հիմա հավատում են, թե ժողովուրդը 30 տարի չէր քնում, երազում էր իրենց իշխանության բերելու մասին։

Եվ ուրեմն, ինչ էլ անեն, ինչ էլ ասեն, ինչքան էլ ամբախ-զամբախ դուրս տան, գլխներիս ի՛նչ օյին էլ բերեն, ազգովի դատապարտված ենք, ծափահարելու իրենց, այսինքն` «ժողովրդի» կառավարության բոլոր, անգամ ամենափնթի, խայտառակ, մերժելի եւ ուղղակի դատապարտելի դրսեւորումներին։

Այ, հենց որ հասկանանք ու ականջի օղ անենք, որ «ժողովրդի կառավարությանը» բա՛ն ասել չի կարելի` «Նիկոլին եւ կամպանիային» քննադատելը «մեդիաբեսպրեդել» է, եւ հանգիստ նստենք տեղներս, ամեն ինչ իր տեղը կընկնի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը