Կարծիք

06.05.2019 10:53


Պետք էր ընդամենը չխաբել այս փոքր երկրի մարդկանց

Պետք էր ընդամենը չխաբել այս փոքր երկրի մարդկանց

Գասպարյան Վովան մի ճիշտ բան էր ասում, երբ հայտարարում էր, որ սա փոքր երկիր է, ու այս փոքր երկրում բոլորը ամեն ինչ տեսնում են ու ամեն ինչից կուրսվում։ Ու մենակ դեբիլը նման փոքր երկրում կփորձի հասարակությանը ֆռռացնել, թե բա փողս քեռիս, կնիկս, ընկերս են տվել, թե բա սա ոչ թե ֆիրմա կաստյումն կամ շարֆ է, այլ քրչի բազարից եմ առել, որ գործի ոչ թե ախրանայով ու միգալկով ենք գնում, այլ հեծանիվով ու մետրոյով, որ կնանիք ու երեխեքը ոչ թե համեստ կյանքով են ապրում, այլ չտես գյորմամիշի պես տժժում են թանկանոց բուտիկներում ու ռեստորաններում։

Վերջում չզարմանաք, թե ձեզ կուրորեն պաշտող հասարակությունը խի սկսեց ձեզ այդպես դաժան ատել։ Պետք էր ընդամենը չխաբել այս փոքր երկրի մարդկանց ու չփորձել նրանց դնել էշի տեղ։ Եթե մի անգամ մի տարի առաջ կարողացել եք մոլորեցնել մարդկանց ու իշխանություն վերցնել, չի նշանակում, որ հա կարաք ֆռռացնել...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը