Լրահոս

06.05.2019 10:40

Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում հայեր չեն եղել. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն

Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում հայեր չեն եղել. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հստակեցնում է Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում ՀՀ քաղաքացիների եւ հայերի առկայության մասին տեղեկությունը:

Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում հայեր չեն եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից:

«Դեսպանատան ճշտած տվյալներով՝ օդանավի ուղեւորների թվում հայեր չեն եղել»,- նշեցին դեսպանատնից:

Կիրակի երեկոյան Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող Sukhoi Superjet 100 օդանավում տեղի էր ունեցել վթար: Թռիչքից 28 րոպե անց անձնակազմը շտապ «Շերեմետեւո» էր վերադարձել։

Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել էին նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել էին օդանավի կանգնակները, եւ հրդեհվել շարժիչները։ Այնուհետեւ կրակը տարածվել էր օդանավի պոչամասում:

Վերջին տեղեկություններով՝ օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է:

Մուրմասկի նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Չիբիսը մարզում եռօրյա սուգ է հայտարարել: Մարզի զոհված բնակիչների ընտանիքները կստանան մեկական միլիոն ռուբլի, մի շարք տուժածներ՝ 500-ական հազար:

Ողբերգությունից հետո ՔԿ-ն քրեական գործ է հարուցել, իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է ստեղծել ԱԴ քննության պետական հանձնաժողով: «Ռոստրանսնադզորը», իր հերթին, արտահերթ ստուգումներ կացկացնի «Աէրոֆլոտում», «Շերմետեւոյում» եւ օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիայում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։