Լրահոս

06.05.2019 10:30

Սևան ՔԿՀ-ում բուժակի անձնական խուզարկությամբ հայտնաբերել է 3 դեղահաբ

Սևան ՔԿՀ-ում բուժակի անձնական խուզարկությամբ հայտնաբերել է 3 դեղահաբ

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի և քրեակատարողական ծառայության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, մայիսի 5-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, հիմնարկի բուժակ, արդարադատության ենթասպա Կ․ Մ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են «B 8» գրառմամբ օվալաձև, սպիտակ 3 դեղահաբ՝ ընդhանուրը 1,1 գրամ քաշով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։