«Թավշա հեղափոխությանը» ջրային (և ոչ միայն ջրային. Ծառուկյանը «կամազներով» մարդ էր ուղարկում հանրահավաքին մասնակցելու) աջակցություն ցուցաբերած Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում հերթական լարվածության փուլն է։ Նախորդն ավարտվել էր համագործակցության համաձայնագրով։
Թե ինչով կավարտվի այս անգամ, դժվար է ասել։ Մեկ բան, սակայն, հստակ է՝ Ծառուկյանի ու Փաշինյանի միջև կա «դասակարգային»տարբերություն և, հետևաբար, նաև «դասակարգային» հակամարտություն։
Ցեմենտային կրքեր ու կլինկերային հարաբերություններ
Այս փուլում Ծառուկյան–Փաշինյան հակադրությունն ունի երկու հարթություն՝ տնտեսական ու քաղաքական։
Տնտեսություն
Տնտեսական առումով գործ ունենք սեփականության վերաբաշխման ու շուկայի վերաձևման անթաքույց ցանկության հետ։
Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հաստատում է, որ իշխանությունը տնտեսական շուկան վերաբաշխելու խնդիր ունի։
«Այսօրառավոտիցմամուլումակտիվորեն տարածվումէրմիթեզ, ըստորի՝ եթեիշխանությունըգնատնտեսական շուկայիվերաբաշխմանևորոշի, որիսկապեսխնդիրկաԳագիկ Ծառուկյանինպատգամավորականմանդատիցզրկելուվերաբերյալ, ապա ԲՀԿ-ականբոլորպատգամավորներըվայրենդնելուիրենցմանդատները՝այդպիսովխորհրդարանականճգնաժամստեղծելովևխորհրդարանը դարձնելովհակասահմանադրական»,– գրում է կառավարության խոսափողներից մեկը հանդիսացող թերթն ու այնուհետև ոչ թե հերքում է «մամուլում ակտիվորեն տարածվող» թեզն այն մասին, որ տնտեսական շուկայի վերաբաշխման խնդիր է դրված, այլ ընդամենը վերլուծում, որ ԲՀԿ–ն չի կարող խորհրդարանական ճգնաժամ ստեղծել։
Այսինքն՝ ՀԺ–ն հաստատում է, որ Ծառուկյանին ցեմենտի շուկայից ուզում են դուրս մղել։ Թե ինչու են ուզում, հասկանալի է։ Թե ում համար են տեղ բացում Ծառուկյանին դուրս մղելով, կան տարբեր վարկածներ։ Խոսվում է ինչպես Թոխմահի Մհերի որդու, այնպես էլ շինարարական ոլորտում ներգրավված որոշ սուբյեկտների մասին։
Եթե Իրանից ներկրվող ցեմենտի հումք հանդիսացող կլինկերի վրա մաքսատուրք չսահմանվի, ապա շուկան իրոք կվերաբաշխվի։ Գ. Ծառուկյանը պահանջում է մաքսատուրք սահմանել կլինկերի համար, այլապես փակման հեռանկարի առաջ կկանգնի Արարատի ցեմենտի գործարանը։
Տնտեսական հեղափոխության լոզունգները փակելու, քանդելու, ապամոնտաժելու, բռնելու, պատժելու, ասֆալտին պառկեցնելու հետ համատեղող այս իշխանությանը չի անհանգստացնում Արարատի ցեմենտի գործարանի փակվելը։ Հեղափոխական առաջին ալիքի բնույթն է այդպիսին. հեղափոխականներն անպատասխանատու ինքնավստահությամբ իրականացնում են ավերիչ գործողությունները՝ անմեղսունակության հասնող անկեղծությամբ համոզված լինելով, որ նոր աշխարհն այդպես է կառուցվում։
Ինչ–որ մեկը Փաշինյանին, թերևս, համոզել ու հիմնավորել է, որ պարսկական հումքով էժան կլինկերի ներմուծումը կարող է նպաստել շինարարության ոլորտի աշխուժացմանը։ Փաշինյանն, ըստ այդմ, Ծառուկյանի դեմ դուրս գալով՝ հաճելին համատեղում է օգտակարի հետ։ Հաճելին ցեմենտի շուկայի վերաբաշխումն է։ Ինչ մնում է օգտակարին, ապա Ծառուկյանի հետ հակադրության միջոցով նա փորձում է ոչնչացնել ԲՀԿ–ի գործոնը։
Քաղաքականություն
Սա, ի դեպ, աննախադեպ իրավիճակ է Գագիկ Ծառուկյանի համար։
Իշխանության համար ԲՀԿ–ն միշտ էլ հակասական գործոն է ընկալվել։ Այդպես էր «թավշյա հեղափոխությունից» առաջ, այդպես է նաև հետթավշյա շրջանում։ Ծառուկյանը սովոր է լարվածության ու դիմադրության պայմաններում աշխատել ու ապրել։
Նա տարիներ շարունակ «ջոկերի» ֆունկցիա է կատարել քաղաքական դաշտում և փորձել է առավելագույնս կապիտալիզացնել իր այդ կարգավիճակը։ Երբեմն դա հաջողվել է, երբեմն՝ ոչ։ Բայց խաղից ամբողջությամբ դուրս մնալու սպառնալիքը նրա գլխին կախված չի եղել անգամ 2015–ի փետրվարյան հայտնի քաղաքական զարգացումների ժամանակ։ Մինչև վերջ չոչնչացված լինելն էր պատճառը, որ 2017–ի ԱԺ ընտրությունների արդյունքում ԲՀԿ–ն կրկին դարձավ 2–րդ քաղաքական ուժը։
Եթե նախորդ իշխանությունները խնդիր էին դրել չեզոքացնել կամ թուլացնելով վերահսկելի դարձնել ԲՀԿ–ի քաղաքական գործոնը՝ Ծառուկյանին տնտեսապես ոչնչացնելու խնդիրն անկյունաքարային չհամարելով, ապա այժմ Փաշինյանը և՛ քաղաքական, և՛ տնտեսական դաշտում ուզում է ոչնչացնել Ծառուկյանին։ Վերջինիս համար սա նոր իրավիճակ է, ու դա է պատճառը, որ նա շփոթված է և չունի դիմադրության գործիքակազմեր։
Դատելով ամենից՝ Ծառուկյանը դեռևս չի պատկերացնում, թե ինչպիսի քաղաքական վարքագիծ պետք է դրսևորի։ Նա, անշո՛ւշտ, կուզենար լեզու գտնել Փաշինյանի հետ ու «խախանդ» ապրել, բայց դա, մեծ հաշվով, հնարավոր չէ, քանզի իր հետ չեն ուզում լեզու գտնել։
Քայլարածների հետ Ծառուկյանի հակադրությունը կարող է «օրվա կուրսով» հարթվել, բայց, միևնույն է, «դասակարգային» տարբերությունն իրեն զգացնել է տալու։ Բուրժուազիան ու նեոբոլշևիզմը չեն կարող ընդհանուր հայտարարի գալ։ Այլ հարց է, որ կարող է լինել ժամանակավոր հրադադար։ Բայց որքա՞ն դա կտևի...
Ի դեպ, Ծառուկյանին չի կարող փրկել անգամ խնամիական կապը «թավշյա հեղափոխության» ոչ ջրային, այն է՝ հիմնական հովանավորի հետ։ Ավելին, այդ կապը շատ դեպքերում կարող է ապակողմնորոշիչ ու ապակառուցողական դեր կատարել։
Մի խոսքով, խորհրդարանում իր մեծությամբ 2–րդ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դատապարտված է քաղաքականությամբ զբաղվել, այլապես քաղաքականությունը կզբաղվի իրենով։ Քաղաքականությունն արդեն զբաղվում է։
Ոխերիմ բարեկամների կլինկերային հարաբերությունները
«Թավշա հեղափոխությանը» ջրային (և ոչ միայն ջրային. Ծառուկյանը «կամազներով» մարդ էր ուղարկում հանրահավաքին մասնակցելու) աջակցություն ցուցաբերած Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում հերթական լարվածության փուլն է։ Նախորդն ավարտվել էր համագործակցության համաձայնագրով։
Թե ինչով կավարտվի այս անգամ, դժվար է ասել։ Մեկ բան, սակայն, հստակ է՝ Ծառուկյանի ու Փաշինյանի միջև կա «դասակարգային» տարբերություն և, հետևաբար, նաև «դասակարգային» հակամարտություն։
Ցեմենտային կրքեր ու կլինկերային հարաբերություններ
Այս փուլում Ծառուկյան–Փաշինյան հակադրությունն ունի երկու հարթություն՝ տնտեսական ու քաղաքական։
Տնտեսություն
Տնտեսական առումով գործ ունենք սեփականության վերաբաշխման ու շուկայի վերաձևման անթաքույց ցանկության հետ։
Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հաստատում է, որ իշխանությունը տնտեսական շուկան վերաբաշխելու խնդիր ունի։
«Այսօր առավոտից մամուլում ակտիվորեն տարածվում էր մի թեզ, ըստ որի՝ եթե իշխանությունը գնա տնտեսական շուկայի վերաբաշխման և որոշի, որ իսկապես խնդիր կա Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ, ապա ԲՀԿ-ական բոլոր պատգամավորները վայր են դնելու իրենց մանդատները՝այդպիսով խորհրդարանական ճգնաժամ ստեղծելով և խորհրդարանը դարձնելով հակասահմանադրական»,– գրում է կառավարության խոսափողներից մեկը հանդիսացող թերթն ու այնուհետև ոչ թե հերքում է «մամուլում ակտիվորեն տարածվող» թեզն այն մասին, որ տնտեսական շուկայի վերաբաշխման խնդիր է դրված, այլ ընդամենը վերլուծում, որ ԲՀԿ–ն չի կարող խորհրդարանական ճգնաժամ ստեղծել։
Այսինքն՝ ՀԺ–ն հաստատում է, որ Ծառուկյանին ցեմենտի շուկայից ուզում են դուրս մղել։ Թե ինչու են ուզում, հասկանալի է։ Թե ում համար են տեղ բացում Ծառուկյանին դուրս մղելով, կան տարբեր վարկածներ։ Խոսվում է ինչպես Թոխմահի Մհերի որդու, այնպես էլ շինարարական ոլորտում ներգրավված որոշ սուբյեկտների մասին։
Եթե Իրանից ներկրվող ցեմենտի հումք հանդիսացող կլինկերի վրա մաքսատուրք չսահմանվի, ապա շուկան իրոք կվերաբաշխվի։ Գ. Ծառուկյանը պահանջում է մաքսատուրք սահմանել կլինկերի համար, այլապես փակման հեռանկարի առաջ կկանգնի Արարատի ցեմենտի գործարանը։
Տնտեսական հեղափոխության լոզունգները փակելու, քանդելու, ապամոնտաժելու, բռնելու, պատժելու, ասֆալտին պառկեցնելու հետ համատեղող այս իշխանությանը չի անհանգստացնում Արարատի ցեմենտի գործարանի փակվելը։ Հեղափոխական առաջին ալիքի բնույթն է այդպիսին. հեղափոխականներն անպատասխանատու ինքնավստահությամբ իրականացնում են ավերիչ գործողությունները՝ անմեղսունակության հասնող անկեղծությամբ համոզված լինելով, որ նոր աշխարհն այդպես է կառուցվում։
Ինչ–որ մեկը Փաշինյանին, թերևս, համոզել ու հիմնավորել է, որ պարսկական հումքով էժան կլինկերի ներմուծումը կարող է նպաստել շինարարության ոլորտի աշխուժացմանը։ Փաշինյանն, ըստ այդմ, Ծառուկյանի դեմ դուրս գալով՝ հաճելին համատեղում է օգտակարի հետ։ Հաճելին ցեմենտի շուկայի վերաբաշխումն է։ Ինչ մնում է օգտակարին, ապա Ծառուկյանի հետ հակադրության միջոցով նա փորձում է ոչնչացնել ԲՀԿ–ի գործոնը։
Քաղաքականություն
Սա, ի դեպ, աննախադեպ իրավիճակ է Գագիկ Ծառուկյանի համար։
Իշխանության համար ԲՀԿ–ն միշտ էլ հակասական գործոն է ընկալվել։ Այդպես էր «թավշյա հեղափոխությունից» առաջ, այդպես է նաև հետթավշյա շրջանում։ Ծառուկյանը սովոր է լարվածության ու դիմադրության պայմաններում աշխատել ու ապրել։
Նա տարիներ շարունակ «ջոկերի» ֆունկցիա է կատարել քաղաքական դաշտում և փորձել է առավելագույնս կապիտալիզացնել իր այդ կարգավիճակը։ Երբեմն դա հաջողվել է, երբեմն՝ ոչ։ Բայց խաղից ամբողջությամբ դուրս մնալու սպառնալիքը նրա գլխին կախված չի եղել անգամ 2015–ի փետրվարյան հայտնի քաղաքական զարգացումների ժամանակ։ Մինչև վերջ չոչնչացված լինելն էր պատճառը, որ 2017–ի ԱԺ ընտրությունների արդյունքում ԲՀԿ–ն կրկին դարձավ 2–րդ քաղաքական ուժը։
Եթե նախորդ իշխանությունները խնդիր էին դրել չեզոքացնել կամ թուլացնելով վերահսկելի դարձնել ԲՀԿ–ի քաղաքական գործոնը՝ Ծառուկյանին տնտեսապես ոչնչացնելու խնդիրն անկյունաքարային չհամարելով, ապա այժմ Փաշինյանը և՛ քաղաքական, և՛ տնտեսական դաշտում ուզում է ոչնչացնել Ծառուկյանին։ Վերջինիս համար սա նոր իրավիճակ է, ու դա է պատճառը, որ նա շփոթված է և չունի դիմադրության գործիքակազմեր։
Դատելով ամենից՝ Ծառուկյանը դեռևս չի պատկերացնում, թե ինչպիսի քաղաքական վարքագիծ պետք է դրսևորի։ Նա, անշո՛ւշտ, կուզենար լեզու գտնել Փաշինյանի հետ ու «խախանդ» ապրել, բայց դա, մեծ հաշվով, հնարավոր չէ, քանզի իր հետ չեն ուզում լեզու գտնել։
Քայլարածների հետ Ծառուկյանի հակադրությունը կարող է «օրվա կուրսով» հարթվել, բայց, միևնույն է, «դասակարգային» տարբերությունն իրեն զգացնել է տալու։ Բուրժուազիան ու նեոբոլշևիզմը չեն կարող ընդհանուր հայտարարի գալ։ Այլ հարց է, որ կարող է լինել ժամանակավոր հրադադար։ Բայց որքա՞ն դա կտևի...
Ի դեպ, Ծառուկյանին չի կարող փրկել անգամ խնամիական կապը «թավշյա հեղափոխության» ոչ ջրային, այն է՝ հիմնական հովանավորի հետ։ Ավելին, այդ կապը շատ դեպքերում կարող է ապակողմնորոշիչ ու ապակառուցողական դեր կատարել։
Մի խոսքով, խորհրդարանում իր մեծությամբ 2–րդ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դատապարտված է քաղաքականությամբ զբաղվել, այլապես քաղաքականությունը կզբաղվի իրենով։ Քաղաքականությունն արդեն զբաղվում է։
Կորյուն Մանուկյան