Լրահոս

06.05.2019 06:46

Համացանցում հայտնվել են «Շերեմետևո» օդանավակայանում վթարված ուղևորատար ինքնաթիռի ներսից արված կադրերը (տեսանյութ)

Համացանցում հայտնվել են «Շերեմետևո» օդանավակայանում վթարված ուղևորատար ինքնաթիռի ներսից արված կադրերը (տեսանյութ)

Sukhoi Superjet 100 օդանավի վթարային վայրէջքի հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 41-ի:

Համացանցում հայտնվել են ինքնաթիռի ներսից արված կադրերը։

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել էր «Շերեմետևո» օդանավակայանում:

Ինքնաթիռն օդ էր բարձրացել տեղի ժամանակով 18:00-ին, իսկ որոշ ժամանակ անց վթարային վայրէջքի իրավունք էր խնդրել․ վայրէջքի պահին բռնկվել էր:

Օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել օդանավից, բայց ոչ բոլորին է դա հաջողվել:

Օդանավում 78 մարդ է գտնվել:

Հաղորդվում է, որ SSJ-100-ը կարող էր բռնկվել կայծակի հարված ստանալու պատճառով:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է տեղեկությունն այն մասին՝ արդյոք Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից:

Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում հայեր չեն եղել: Այս մասին հայտնեցին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։