Ղարաբաղյան թեմայով հայերեն արտասանված մտքերի և գրված տեքստերի մեջ, տարօրիանաբար, ամենաշատ օգտագործված բառը «փոխզիջումն» է: Դա պարտվողական հոքեբանության արգասիք է, որը մղում է պարտվողական քաղաքականության, անկախ այն բանից, թե իրականության և իրատեսության հետ այն ինչքան է աղերսվում: «Փոխզիջման» թեման, թերևս, անիմաստ է բարձրաձայնել և քննարկել , քանզի բանակցող ու շահագրգիռ կողմերը փորձում են հասնել իրենց համար հնարավոր բարենպաստ լուծման և, անտրամաբանական է, որ բանակցային լարված և դեռևս անորոշ այս մթնոլորտում հայությունը խոսի իր համար անբարենպաստ լուծումներից՝ ոչ միայն սեփական տան խոհանոցում, այլ միջազգային ամբիոններից: Ի՞նչ է նշանակում «փոխզիջում»: Դա նշանակում է, ներկայումս առկա ստատուս քվոյի փոփոխություն՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» կամ «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» սցենարներով: Եվ ահնասկանալի է, թե ինչի՞ համար է այս «փոխզիջումային» աղմուկը: Մենք, կարծես, ելել ենք մեր դեմ ու թշնամու և աշխարհի առջև հպարտանում ենք դրանով, իսկ նրանք քմծիծաղում են և ավելի ուժգին տրորում մեր ոտնաթաթը: Մեր «իրատեսները» մի բան չեն նկատում, որ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում են միայն իրենց իրավունքներից, որի առանցքը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է: Թյուր է կարծել, որ նրանք չեն գիտակցում իրենց «փոխզիջումների» սահմանը և այն քննում իրենց մառաններում:
Հայկական ամբիոնը պետք է վարվի նմանապես՝ մի կողմ թողնելով վնասակար բառապաշարը, որը իր բացասական հետքն է թողնում մեր հոգեմտավոր կերտվածքի վրա և ավելի խոցելի դարձնում մեր սահմանները:
Հայությունը այսօր և ընդհանրապես, պետք է խոսի միայն ու միայն իր իրավունքներից, որոնք ամփոփվում են երեք առանցքների շուրջ:
Առաջինը, դա Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնիշխանությունն է, հիմնված միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքի՝ ինքնորոշման իրավունքի վրա:
Երկրորդը՝ ԼՂՀ-ի տարածքային ամբողջականությունն է, ամրագրված պետության Սահմանադրությամբ և օրենքնորով:
Երրորդը՝ Ադրբեջանի նկատմամբ, որպես ցեղասպան և պատերազմ սանձազերծող պետության, պատժամիջոցների կիրառումն է:
Ահա այս ամենիից պետք է բխեցվի ԼՂՀ-ի և Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Վերջինիս առումով պետք է ջանքերը ուղղվեն ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի և հայ-ադրբեջանական բանակցությունների ուղղությամբ՝ կիրառելով ճնշումների, այլ ոչ թե փոխզիջումների քաղաքականություն և այդ քաղաքականության հիմքում դնելով հետևյալ սկզբունքները.
Առաջինը, Հայաստանը պետք է իրագործի Ղարաբաղին բանակցությունների սեղանի շուրջ, որպես իրավահավասար կողմ նստեցնելու քաղաքականությունը և բանակցությունները շարունակի բացառապես եռակողմ ֆորմատով՝ Մինսկի խմբի միջնորդությամբ:
Երկրորդը, հայկական կողմը պետք է երբեք չսակարկի ԼՂՀ ինքնիշխանությունը և պետք է դնի ԼՂՀ ճանաչման խնդրի շուրջ բանակցելու հարցը:
Երրորդ, Հայաստանը պետք է պատրաստվի՝ առավել հարմար պահի ճանաչելու ԼՂՀ-ն և դիմակայելու դրանից բխող հետևանքներին:
Չորրորդ, հայկական Սփյուռքը առավել ջանադրաբար պետք է ծավալի լոբբիստական աշխատանքներ՝ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման ուղղությամբ:
Հինգերորդ, հայությունը պետք է բանակցային սեղանին և միջազգային թատերաբեմում քննարկման առարկա դարձնի հայ փախստականների հիմնախնդիրները և Ադրբեջանի հայատյաց և ցեղասպան ոճիրները՝ դնելով փոխհատուցման հարցը:
Վեցերորդ, հայությունը պետք է առավել ակտիվորեն բնակեցնի ԼՂՀ տարածք և այդ մասին բարձրաձայնի, այլ ոչ թե լռի կամ մերժի հպարտորեն:
Վեցերորդ, ԼՂՀ-ն պետք է հայտարարի, որ ինքը ևս պատրաստ է պատերազմելու և պարտադրելու Ադրբեջանին՝ վերջնական խաղաղության:
Փոխզիջումային քաղաքականությունը մեզ մղել է «տարօրինակ պատերազմի» գիրկը, երբ պարտվող կողմը խոսում է պատերազմից, իսկ հաղթող կողմը պատրաստվում պարտության: Եվ դրան պետք է վերջ դրվի, եթե իրոք անկեղծ ենք ինքներս մեզ հետ, գործում ենք բացառապես հանուն մեր շահերի և ձգտում ուժեղացնել հայկական երկրորդ պետությունը:
Տարօրինակ պատերազմ

Արտակ Սարգսյան
պատմաբան