Գրքերով չէ, որ պայքարում են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ
Երեկ «Բուկինիստ»-ում տեղի ունեցած միջադեպից հետո ամենից շատ քննարկվող հարցերից մեկը Սոցապ նախարարի կայծակնային արձագանքն է «մարդու իրավունքների նկատմամբ կատարված» սույն անթույլատրելի ոտնձգությանը։
Եղան մարդիկ, այդ թվում` հարգանքի արժանի մարդիկ, որոնք դատապարտեցին «մարտնչող տգիտության» այդ դրսեւորումը` «Իմ մարմինն անձնական է» գրքի «քննարկումը» տապալելու փորձը։
Գիրքը չեմ կարդացել, չեմ էլ ուզում կարդալ։ Համոզված եմ` գրքերով չէ, որ պայքարում են երեխաների նկատմամբ սեռական եւ այլ ոտնձգությունների դեմ։ Ամերիկաներում ու եվրոպաներում նման գրականության պակաս հաստատ չի զգացվում, բայց երեխաների հանդեպ բռնությունները եւ սեռական ոտնձգությունները դրանից չեն պակասում։ Եթե չասենք` հակառակը։
Բայց, ինչպես պարզվում է` թարգմանաբար հայ ընթերցողի սեղանին դրված այդ «ստեղծագործության» վերնագիրն արդեն հարցեր է առաջացում։ Ի՞նչ է նշանակում`իմ մարմինն անձնական է։ Այսինքն` ի՞նչ, տերը ես եմ, ինչ ուզեմ` կանեմ, ոնց ուզեմ` կտնօրինե՞մ։ Այսինքն` «ո՛չ» ամեն տեսակ տաբուներին եւ նախապաշարմունքներին կամ, ինչպես Բոլթոնը կասեր` հնացած կարծրատիպերի՞ն։
Եթե սա երեխայի ենթագիտակցության վրա ազդելու փորձ չէ, ապա ի՞նչ է։ Որեւէ մեկի համար գաղտնի՞ք է, որ նման բաները մի հարվածով` կացնային ձեւով չեն արվում, այլ «փոքր քայլերով», «փափուկ ուժի» քաղաքականության ներքո։
Էդ մի փոքր քայլը կուլ տալու դեպքում լինելու էր երկրորդը, երրորդը` ավելի հանդուգն, ավելի թափանցիկ, ավելի անկեղծ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից