Կարծիք

04.05.2019 14:30


Շուտով դատարանի դահլիճը վերածվելու է մանեժի

Շուտով դատարանի դահլիճը վերածվելու է մանեժի

Ցատկոտելով ներս են մտնելու իրավաբանական կրթությամբ, բայց պղտոր հոգով ակրոբատներ, դատավորի կոչում ունեցող կարմրաքիթ ծաղրածուներ ու ժանգլյորներ՝ քրեական գործի թերթերը գնդակների պես գլխավերևում խաղացնելով: Հերթով գալու են վարժեցրած գազաններ՝ վկայի կարգավիճակով և ցույց կտան իրենց համարները:

Հանդիսատեսը հրճվանք է ապրելու:
Սոված զանգվածը մոռանալու է իր սովի մասին:
Գերագույն-գլխավոր կրկեսավարն ու նրա ուսուցիչը արտաքուստ հանգիստ են լինելու, բայց ներսում նրանց կրծելու է վաղվա օրվա վախը:

Այս ամենին հետևելու է դատարանի դահիճում գտնվող Նախագահը, և ապագայի կայուն պլաններ է կազմելու մտքում:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը