Լրահոս

04.05.2019 14:20

Սպասվում են անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Սպասվում են անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 4-ին և 5-ի գիշերը սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանրապետության տարածքում մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ:

Մայիսի 5-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա։

Երևանում մայիսի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են հորդառատ անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։