Այն, ինչ այսօր կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում, ոչ մի կերպ չի բխում մեր շահերից։ Ավելին, այս ողջ գործընթացը կարող է շատ տխուր զարգացումների բերել Արցախի հարցում։ Պետք է անհապաղ սթափվել և լրջորեն զբաղվել արտաքին քաղաքականությամբ։ Զարմանալու բան չկա, որ բոլոր գերտերությունները Հայաստանում ունեն իրենց քաղաքական շահերը և դրանք իրագործելու համար գնալու են տարբեր քայլերի։ Սա նոր իրավիճակ չէ, ուղղակի խաղացողներն են նոր և կարծես թե դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում, թե որոնք են այս խաղի կանոնները։ Խնդիրն այն է, որ պետությունը, ի դեմս կառավարության, պետք է հստակ դիրքորոշումների և քայլերի միջոցով ուրվագծի իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Այն պետք է լինի հասկանալի և տեսանելի։ Այս ամենում առավել վտանգավորն այն է, որ այս պահին Հայաստանը կարծես թե չունի որևէ քաղաքական հստակ վեկտոր, և ձեռնարկվող քայլերը ավելի շատ նման են պահի տակ լուծում ստանալուն ուղված քայլերի, այլ ոչ թե քաղաքական ուղղության։ Մենք ամեն ձև փորձում ենք սիրաշահել Ռուսաստանի իշխանություններին, սակայն, իմ կարծիքով, դեռ ապարդյուն։ Ասեմ ավելին՝ սիրաշահելն էլ իր սահմաններն ունի, որոնք անցնելու դեպքում դու դառնում ես ստրուկ, այլ ոչ թե լիիրավ գործընկեր։ Մի խոսքով, սթափվել է պետք և գործել, այլապես հետո ուշ է լինելու։
Ռուսաստանին սիրաշահելն էլ իր սահմաններն ունի

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից