Լրահոս

04.05.2019 10:40

Ահազանգով բացել են դուռը. փրկարարներին տեսնելով՝ տանտիրոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Ահազանգով բացել են դուռը. փրկարարներին տեսնելով՝ տանտիրոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 3-ին՝ ժամը 23:38-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում քաղաքացին քնած է եղել:

Բնակարանի դուռը բացելուց հետո քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. փրկարարները քաղաքացուն տեղափոխել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։