Լրահոս

03.05.2019 15:55

Հայաստանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել են Նոյեմբերյանում

Հայաստանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել են Նոյեմբերյանում

Հայաստանում մի քանի օր անհետ կորած համարվող լեհ զբոսաշրջիկ Դանիել Օվչարեկը հայտնաբերվել է Նոյեմբերյանում: «Արմենպրես»-ին Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից տեղեկացրին, որ զբոսաշրջիկին Նոյեմբերյանում նկատել է տուր օպերատորներից մեկի գիդը:

«Մենք հայտարարություն էինք տարածել «Ֆեյսբուք»-ով զբոսաշրջիկի կորելու մասին, որտեղ հեռախոսահամար էինք գրել, որին էլ զանգել էր գիդը: Մենք շատ շնորհակալ ենք հայերին՝ ցուցաբերած ուշադրության համար»,-տեղեկացրին դեսպանությունից:

Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը Հայաստան է ժամանել Թբիլիսիից՝ տաքսիով: Ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երևան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ: Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում:

Դեսպանությունից տեղեկացրին, որ մայիսի 4-ին Օվչարեկը պետք է վերադառնա Լեհաստան: Օվչարեկն այժմ Երևանում է, և դեսպանության աշխատակիցները շտապում էին նրան հանձնել մոռացված հեռախոսը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։