Կարծիք

03.05.2019 14:40


Բա ո՞ւր էիք այս մի տարին, տղե՛րք

Բա ո՞ւր էիք այս մի տարին, տղե՛րք

Հետևելով խորհրդարանական քաղաքական ուժերի կրքերին՝ նորից ու նորից հիշում եմ նացիստական ռեժիմի մասին այս թևավոր դարձած խոսքերը.

«Երբ նրանք եկան կոմունիստների ետևից, ես լռեցի, քանի որ կոմունիստ չէի, երբ եկան սոցիալ-դեմոկրատների ետևից, ես լռեցի, քանի որ սոցիալ-դեմոկրատ չէի, երբ նրանք եկան արհմիության ակտիվիստների ետևից, ես լռեցի, քանի որ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան իմ ետևից, արդեն այլևս մարդ չկար, որ պայքարեր ինձ համար»:

Մեր գործընկերներից ոմանք լուռ, իսկ որոշները՝ նաև անթաքույց հրճվանքով հետևում էին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ու յուր շրջապատը մորեխների նման թափվել հանրապետականների գլխին:

Կային մարդիկ, որ ամբողջ ընտրարշավի ժամանակ Նիկոլից բեթար փորձում էին թիրախավորել հենց մեզ՝ ուրանալով երբեմնի ոչ միայն քաղաքական, այլև մարդկային հարաբերությունները: Այդ մարդկանց երևի թվում էր, որ «հեղափոխական» արյունարբու հրեշը կբավարարվի բացառապես մեզանով, և իրենք կարող են տաքուկ վերապրել այս փոթորկալից ժամանակները:

Իսկ հիմա, երբ ամբարտավանության, տգիտության և անհանդուրժողականության հեղափոխական չոռը չոքել է իրենց դուռը, այդ գործիչները սկսել են դժգոհել Նիկոլից, Հ1-ից, հեգնանքից և մանիպուլյացիաներից:

Բա ո՞ւր էիք այս մի տարին, տղե՛րք:

Արմեն Աշոտյանի ֆեյբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը