Լրահոս

03.05.2019 12:35

Հրդեհ Արշակունյաց պողոտայում. քաղաքացիներին սանդուղքով տարհանել են

Հրդեհ Արշակունյաց պողոտայում. քաղաքացիներին սանդուղքով տարհանել են

Մայիսի 2-ին՝ ժամը 23:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 38/1 հասցեում գտնվող գործարանի 1-ին հարկում, 3-րդ հարկում ծխապատ գոտի է. ներսում քաղաքացիներ կան:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 39/3 հասցեում գտնվող բաց բաժնետիրական ընկերության նկուղում:

Փրկարարները 3-րդ հարկում գտնվող ընկերության տարածքից սանդուղքի օգնությամբ տարհանել են Ա.Ս.-ին (ծնված 1995 թ.), Մ. (ծնված 1966 թ.) և Բ. (ծնված 1991 թ.) Պ.-երին. վերջիններս չեն տուժել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:39-ին, մարվել՝ 23:53-ին:

Նկուղում (մոտ 20 քմ) այրվել է կենցաղային աղբ (մոտ 4 խմ):

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։