Լրահոս

03.05.2019 11:15

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. պայմանագրային զինծառայող եղբայրները մահացել են

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. պայմանագրային զինծառայող եղբայրները մահացել են

Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան-Երասխ–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական սահմանի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած Toyota Vitz մակնիշի 35 VR 168 համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած КамАЗ մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Ա. Ահարոնյանը տեղում մահացել է, իսկ Լ. Ահարոնյանը տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Մահացածին և վիրավորին ձորից դուրս են բերել փրկարարները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով КамАЗ-ը կողաշրջվել է, իսկ Toyota Vitz -ն էլ՝ գլխիվայր շրջվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հարազատ եղբայրներ են, ովքեր ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։