Կարծիք

03.05.2019 10:55


Մեր հասարակության մի որոշակի հատված պարում է նոր իշխանության առաջնորդների դուդուկի տակ

Մեր հասարակության մի որոշակի հատված պարում է նոր իշխանության առաջնորդների դուդուկի տակ

Ասում են՝ դուրս գալով կողովից՝ օձերն այնքան էլ ուշադրություն չեն դարձնում երաժշտությանը, չնայած խուլ չեն. իրականում նրանք արձագանքում են երաժշտական գործիքի շարժումներին և պարում…
Մեր հասարակության մի որոշակի հատվածն էլ արդեն խորանում է ոչ թե նոր իշխանության առաջնորդների գաղափարների, եթե այդպիսիք կան, խոսքի, արած գործերի էության, ճշմարտության, հավաստիության մեջ, այլ ուղղակի հետևում նրանց հիպնոսացածի նման՝ արձագանքելով նրանց պարզունակ արարքներին, պահվածքին ու արդեն անիմաստ ու հոգնեցնող լայվերին, այն ներկայացնողի ժեստիկուլյացիային, քծնանքի հասնող, ամբոխահաճո և ձևական ժպիտներին… Եվ պարում նրանց դուդուկի ու ստերի, կտերի տակ… Եվ ընկնում էքստազի, էյֆորիայի, երազների ու միրաժների մեջ…
Մինչև հասնի երազախաբության բաղձալի պահը…

Ռոբերտ Մելոքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը