Քաղաքական

03.05.2019 10:50

«Ինչ ես գիտեմ՝ հասանելի է լինելու իրավապահ մարմիններին». Թորոսյանը՝ Սանասարյանի գործի մասին

«Ինչ ես գիտեմ՝ հասանելի է լինելու իրավապահ մարմիններին». Թորոսյանը՝ Սանասարյանի գործի մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է, որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Թորոսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ցուցմո՞ւնք է տվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ (ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են), նշեց, որ նման բան չկա:

«Ես որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, առհասարակ ցուցմունք չեն տալիս ինչ-որ մեկի դեմ կամ կողմ: Ես տվել եմ ընդամենը ինֆորմացիա: Հազար անգամ նշել եմ, հիմա նույնպես նշում եմ, որ ցանկացած բան, ինչ ես գիտեմ, հասանելի է լինելու իրավապահ մարմիններին»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էառաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մամուլում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված հարուցված քրեական գործով Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք են տվել ՊՎԾ աշխատակիցներ, ինչպես նաև կառավարության անդամ։ Նշվում էր, որ Սանասարյանի դեմ ցուցմունք տված կառավարության անդամը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։