Դավիթ Սանասարյանը սպառնում է եւ շանտաժի տարրեր օգտագործում: Հակառակ կողմը, այս դեպքում ԱԱԾ-ն՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, ձեռքերը ծալած չի նստում եւ հայտարարում է, թե Սանասարյանի դեմ ներկայացված մեղադրանքն ամբողջովին հիմնավոր է:
Դավիթ Սանասարյանը որոշեց հետ չմնալ եւ ակնարկեց, թե ինքը եւս տեղեկատվություններ է ստանում, որոնք կարող է հրապարակել: Ավելին, կոչ արեց վերացնել իր դեմ հարուցված քրգործը, հակառակ դեպքում սպառնալով պայքար սկսել գործող դատաիրավական համակարգի դեմ:
Այսպիսով, պայքարը գնալով խորանում է, կրքերն ավելի են բորբոքվում, բայց սա սովորական պայքար չէ երկու անձի միջեւ: Սա ներիշխանական հակամարտություն է։ Սանասարյան-Վանեցյան հակամարտության հետեւում գործում է երկու ներիշխանական համակարգ: Հայտնի ճշմարտություն է, որ ներիշխանական պայքարը մի օր սկսվում է, բայց երբեք չի ավարտվում:
Մեկնարկը տրված է, ու սա մի հակամարտություն է, որը ըստ էության, չունի լուծում, չունի նույնիսկ ժամանակավոր կանգառի հնարավորություն։
Եթե այս դիմակայությունում հաղթի սանասարյանական կողմը, ապա ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մտածելու է, որ վարչախումբը չցանկացավ զոհաբերել իր թիմակցին: Այդ դեպքում նախորդ կոռուպցիոներների դեմ պայքարը կկորցնի իր լեգիտիմությունը, իսկ որ ամենակարեւորն է՝ հնչեղությունը։
Եթե Սանասարյանը մեղավոր ճանաչվի եւ հայտնվի բանտում, ապա նոր իշխանությունը կկորցնի իր հրեշտակությունը, որը նրա հիմնական բրենդն է։ Դավիթ Սանասարյանն այս իշխանության մեջ պատահական մեկը չէ՝ նա ի պաշտոնե կոռուպցիայի դեմ պայքարի ղեկավարներից է, բայց նաեւ ամենաանզուսպ եւ ամենասուր հարձակվողը բոլոր նրանց վրա ում համարում էր դասակարգային թշնամի։
Այս պատմությունն ունի նաեւ մեկ այլ չափազանց կարեւոր նրբերանգ. եթե իրավական տեսակետից ուժեղ է Վանեցյանը, որպես ԱԱԾ ղեկավար, ապա հանրային պայքարի տեսակետից՝ Սանասարյանը, քանի որ նրան սատարում է, այսպես կոչված, սորոսական թեւը, եւ նրանք տիրապետում են լրատվական ռեսուրսի, տարբեր տեխնոլոգիաների, եւ իհարկե աշխատում են մեկ կենտրոնից հրահանգի սկզբունքով։ Անկասկած, նրանք փորձելու են վարկաբեկել եւ ճնշել Վանեցյանին՝ նրան հնարավորինս թուլացնելու նպատակով։
Կարծում ենք, որ Վանեցյանը հասկանում է այս վտանգը, եւ կփորձի ստանալ աջակիցներ ու չեզոքացնել իր առաջ ուրվագծվող վտանգները։ Հակառակ դեպքում Հայաստանում մթնոլորտն այնպիսին է, որ նույնիսկ բացարձակ ճիշտ լինելու պարագայում, եթե քո դեմ սկսում է ձեւավորվել բացասական հանրային տրամադրություններ՝ դու պարտվում ես։
Պայքար, որն ավարտվելու է պարտությամբ

(շարունակելի)
Գեղամ Նազարյան
Top-News.am