Քաղաքական

03.05.2019 10:25

«Հանրային քննարկումների պարզունակությունը դառնում է լուրջ խնդիր». Վ. Հովհաննիսյան

«Հանրային քննարկումների պարզունակությունը դառնում է լուրջ խնդիր». Վ. Հովհաննիսյան

- ՌԴ վարչապետի ռեպլիկը դարձել է բուռն քննարկման թեմա եւ, ըստ էության, հասարակությունը դարձյալ բաժանվել է երկու մասի՝ նրանք, ովքեր համարում են, որ դա վիրավորական էր մեզ համար, եւ «դրվագը» վերագրում են մեր իշխանությունների թուլությանը, եւ նրանք, ովքեր պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին՝ հարձակվում են Մեդվեդեւի վրա։ Որտե՞ղ է իրականությունը։

- Ըստ իս՝ որեւէ վիրավորանքի կամ, առավել եւս, ծաղրանքի դրվագ չկա։ Պարզ, մարդկային հումոր է, որը շատ ընդունված է անգամ նման պաշտոնական ֆորմատներում՝ մթնոլորտը լիցքաթափելու համար, եւ դրանից սարքել հանրային օրակարգ, ուղղակի անլուրջ է։ Ինձ այլ բան է մտահոգում՝ մեր հանրության, հանրային քննարկումների պարզունակությունը եւ մանիպուլյացիաների տրվելու պատրաստակամությունը։ Սրա մասին է պետք մտածել եւ մտահոգվել։ Որեւէ մեկին չհետաքրքրեց՝ ի՞նչ փաստաթղթեր են ստորագրում ԵՏՄ վարչապետները, ի՞նչ հեռանկարներ դրանք ունեն մեզ համար։ Սա՛ պետք է լիներ քննարկման թեման։ Ընդհանրապես, Հայաստանում սուր պրոբլեմ է դառնում պրմիտիվիզմը՝ ամեն ինչ պարզունակ կերպով տեսնելն ու գնահատելը։ Պրոբլեմ, քանի որ սա ոչ միայն միջին վիճակագրական տենդենց է, այլ նաեւ հանրային գործունեության հայտ ներկայացրած շատ ու շատ գործիչների որակն է։
Բայց ես Ձեր հարցի մի ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Հասարակությունը չի բաժանվել երկու մասի։ Մեր հասարակության մեջ, փորձագիտական շրջանակներում կա հրապարակային գործիչների մի շերտ, որը շատ լավ է պատկերացնում այն ռիսկերը, որն իր մեջ պարունակում է պարզունակության տրենդը։ Այդ շերտը շատ լավ գիտակցում է, որ վտանգավոր է, երբ պետությունն ունի այսքան բարդ խնդիրներ, իսկ հասարակության եւ վերնախավերի պատկերացումներն այդքան պարզունակ են։ Պետք է լուրջ գործով զբաղվել։

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։