Ինչո՞ւ Քոչարյանի ժամանակ ծաղր ու ծանակի էպիզոդներ չէին արձանագրում
Ինչո՞ւ Քոչարյանի ժամանակ ծաղր ու ծանակի էպիզոդներ չէին արձանագրում, ինչո՞ւ Քոչարյանի ժամանակ ՌԴ-ն Հայաստանին վերաբերվում էր՝ որպես հավասարը հավասարին:
Այսօր վաղ առավոտից իշխանամետ մի շարք շրջանակներ հարձակվել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վրա՝ նրան մեղադրելով ՀՀ վարչապետի և նույնիսկ հայ ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ: Հարգարժա՛ն պարոնայք, դուք ումի՞ց կամ ինչի՞ց եք նեղանում, ումի՞ց կամ ինչի՞ց եք վիրավորվում և պատիվ պահանջում: Պատիվ պահանջեք նախ և առաջ ա՛յն մարդուց, ում դրել եք վարաչապետի բարձր ու պատասխանատու աթոռին: Ինքներդ էլ երևի զգում եք, որ Նիկոլը չի ձգում այդ պաշտոնին ո՛չ իր մակարդակով, ո՛չ իր կրթությամբ, ո՛չ իր մտքով, ոչ էլ փորձառությամբ:
Իսկ ո՞վ է Մեդվեդևը. նա բազում տարիների փորձ ունեցող, պետական օղակներով անցած անձնավորություն է, աշխարհաքաղաքական խնդիրներից հիանալի հասկացող մի մարդ, ում համար շատ խորթ է Նիկոլի նման Գիքորի հետ շփվելը: Եվ եթե նույնիսկ Մեդվեդևը չի կարողանում զսպել ծիծաղը վերջինիս կոտրատված ռուսերենի կամ շփոթված պահվածքի համար, դա ամենևին չի նշանակում, որ ռուս պաշտոնյան ծաղրում է ողջ հայ ժողովրդին: Ես ինքս անչափ վատ եմ ինձ զգում և ամաչում եմ, որ Փաշինյանի նման խայտառակ կադր է այսօր հանդես գալիս վարչապետի դերում և աշխարհով մեկ ներկայացնում մեր պետությունը: Այս համատեսքստում տեղին եմ համարում ընդգծել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տասը երկար ու ձիգ տարիների ընթացքում ոչ մի պետության առաջնորդ քթի տակ քմծիծաղ չի տվել և չի ուրախացել նախագահի անհաջող արտահայտության վրա: Անհաջող արտահայտություն կամ ոչ հարիր պահվածք պարզապես չի եղել, և ոչ մեկը առիթ չի ունեցել ծիծաղելու: Ահա նաև այստեղ է, որ մենք պարզորոշ տեսնում ենք թերուս, քաղաքականապես թերաճ վարչապետի և պետականամետ մտածելակերպ ունեցող նախագահի տարբերությունը, և անգամ նրանց համեմատելն է մեղք:
Ինչո՞ւ Քոչարյանի ժամանակ ծաղր ու ծանակի էպիզոդներ չէին արձանագրում
Ինչո՞ւ Քոչարյանի ժամանակ ծաղր ու ծանակի էպիզոդներ չէին արձանագրում, ինչո՞ւ
Քոչարյանի ժամանակ ՌԴ-ն Հայաստանին վերաբերվում էր՝ որպես հավասարը հավասարին:
Այսօր վաղ առավոտից իշխանամետ մի շարք շրջանակներ հարձակվել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վրա՝ նրան մեղադրելով ՀՀ վարչապետի և նույնիսկ հայ ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ: Հարգարժա՛ն պարոնայք, դուք ումի՞ց կամ ինչի՞ց եք նեղանում, ումի՞ց կամ ինչի՞ց եք վիրավորվում և պատիվ պահանջում: Պատիվ պահանջեք նախ և առաջ ա՛յն մարդուց, ում դրել եք վարաչապետի բարձր ու պատասխանատու աթոռին: Ինքներդ էլ երևի զգում եք, որ Նիկոլը չի ձգում այդ պաշտոնին ո՛չ իր մակարդակով, ո՛չ իր կրթությամբ, ո՛չ իր մտքով, ոչ էլ փորձառությամբ:
Իսկ ո՞վ է Մեդվեդևը. նա բազում տարիների փորձ ունեցող, պետական օղակներով անցած անձնավորություն է, աշխարհաքաղաքական խնդիրներից հիանալի հասկացող մի մարդ, ում համար շատ խորթ է Նիկոլի նման Գիքորի հետ շփվելը: Եվ եթե նույնիսկ Մեդվեդևը չի կարողանում զսպել ծիծաղը վերջինիս կոտրատված ռուսերենի կամ շփոթված պահվածքի համար, դա ամենևին չի նշանակում, որ ռուս պաշտոնյան ծաղրում է ողջ հայ ժողովրդին: Ես ինքս անչափ վատ եմ ինձ զգում և ամաչում եմ, որ Փաշինյանի նման խայտառակ կադր է այսօր հանդես գալիս վարչապետի դերում և աշխարհով մեկ ներկայացնում մեր պետությունը: Այս համատեսքստում տեղին եմ համարում ընդգծել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տասը երկար ու ձիգ տարիների ընթացքում ոչ մի պետության առաջնորդ քթի տակ քմծիծաղ չի տվել և չի ուրախացել նախագահի անհաջող արտահայտության վրա: Անհաջող արտահայտություն կամ ոչ հարիր պահվածք պարզապես չի եղել, և ոչ մեկը առիթ չի ունեցել ծիծաղելու: Ահա նաև այստեղ է, որ մենք պարզորոշ տեսնում ենք թերուս, քաղաքականապես թերաճ վարչապետի և պետականամետ մտածելակերպ ունեցող նախագահի տարբերությունը, և անգամ նրանց համեմատելն է մեղք:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից