Քաղաքական

02.05.2019 17:40

Արամ Հարությունյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

Արամ Հարությունյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել։

«2019թ. ապրիլի 3-ին իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ինձ խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննության առարկա են դառնալու և իրավաբանական գնահատականի են արժանանալու նաև 1996թ.-ին ՀՀ նախագահական ընտրությունները կեղծելու և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու հանգամանքները, որոնք նույնպես հանդիսանում են իմ հաղորդման առարկա:

Հ.Գ. Քանի որ քննիչի կողմից նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, ուստի այլ մանրամասնություններ այս պահին չեմ կարող հայտնել»:

Հիշեցնենք, որ հաղորդումը ներկայացնելուց հետո Ա․Հարությունյանն ապրիլի 12-ին հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն և ցուցմունք տվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։