Մարտի 1–ին սպանվածների գործով տվյալները բավարար չեն մեղադրանք առաջադրելու համար. գլխավոր դատախազ (տեսանյութ)
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հստակ պատասխան չի տալիս այն հարցին, թե արդյոք ինքը կպաշտպանի 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործից անջատված վարույթով քննվող «չորսի գործով» մեղադրանքը դատավարության ժամանակ։
Հիշեցնենք, որ գործով անցնում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
«Դատարանում դատախազը կարող եմ լինել ես, գուցե հսկողություն իրականացնող դատախազ: Դատարանում կտեսնեք»,-ասաց Դավթյանը լրագրողների հետ զրույցում:
Գլխավոր դատախազը բացարձակապես համաձայն չէ երկրում քաղաքական բանտարկյալների առկայության մասին ձեւակերպմանը: «Կոնկրետ արարքներով կոնկրետ մեղադրանքներ են առաջադրված»,-հավաստեց գլխավոր դատախազը: Նա միաժամանակ հիշեցրեց, որ դատարան է ուղարկվել առանձին վարույթ անջատված մասը, իսկ գործի քննությունը շարունակվում է, համապատասխանաբար՝ կարող են լինել նոր անձինք եւ նոր որոշումներ: Նրա խոսքով՝ քննության տրամադրության տակ նոր տեղեկություններ կան, այդ թվում՝ սպանվածների վերաբերյալ, բայց տվյալներն առայժմ բավարար չեն մեղադրանք առաջադրելու համար:
Պարկուճները փոխելու մասով քրեական հետապնդումը շարունակվում է, տեղեկացրել է Դավթյանը։
Երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրվեցին, թե ինչու նախկին իշխանության օրոք, նույն Դավթյանի օրոք քննությունը դոփում էր տեղում, իսկ հիմա թափ է հավաքել, գլխավոր դատախազը խորհուրդ է տվել կարդալ գլխավոր դատախազության գործառույթների մասին օրենքը. այն ղեկավարում եւ հետևում է, բայց անմիջական քննություն չի վարում։ «Բայց քննության ռեսուրսները նույնպես պետք է օբյեկտիվորեն գնահատել»,-հավելել է Դավթյանը։ Նրա խոսքով՝ իրավիճակի բանալին քաղաքացիների փոխված վերաբերմունքն է։ «Մարդիկ, որոնք առաջ լռում էին, հիմա խոսում են։ Քաղաքացիները սկսել են համագործակցել քննության հետ»,-տեղեկացրեց Դավթյանը։
«Սա աննախադեպ դատ է. երեք նախագահ՝ տարբեր կարգավիճակներում, պետական եւ քաղաքական գործիչներ։ Հասարակությունը կտեսնի եւ ինքը գնահատական կտա»,-խոստացավ գլխավոր դատախազը։ Նրա խոսքով՝ նիստերի ոչ մեծ մասը կանցկացվի փակ դռների հետեւում։ Մնացած գործընթացը բաց կլինի լայն հանրության համար։