Կարծիք

02.05.2019 13:20


Ես մենակ չե՛մ, մենակ չե՛մ, մենակ չե՛մ... («խմբագրելով» դասականին)

Ես մենակ չե՛մ, մենակ չե՛մ, մենակ չե՛մ... («խմբագրելով» դասականին)

Տեսնելով երկրիս տառապանքը, Ստահոդ ճառողի փառքը Սին` համոզվում եմ կրկին, որ Նիկոլին մերժելու իմ ջանքն է փակուղին ճեղքելու բանալին...

Այսօր ես անում եմ իմ քայլը` անում եմ իմ քայլը այսօր,
Նիկոլի հաստատած կեղծ խաղի կանոնները մերժում եմ, մերժում եմ, մերժում...

Եվ սա հույսի առկայծող ճանապարհ է`
Ոչ հեռու անցյալի մեր պատմությունը ջնջելու, եղածը քանդելու եւ ամեն ինչ զրոյից սկսելու «էջը» փակելու,
Հայոց պետականության շարունակականությունը վերականգնելու,
Իշխող դասի քաղաքական անմեղսունակությանը, տրանսգենդերիզմին, տրասգենդերային արդարադատությանը, քաղաքական վենդետաներին ոչ ասելու պատմություն է մի նոր։

Այո, ես պարտվել եմ քանիցս եւ տեսել քմծիծաղը 100 տոկոսանոց ճշմարտություն տեղ անցկացվող անամոթ ստի,
Բայց իմ կամքը ամուր է քարից էլ` իմ ոգին հանձնվել չգիտի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը