Փաշինյանի թիմում «բարդա՞կ» է, թե ժողովրդավարություն
Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմում ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործ հարուցվելուց հետո տեղի ունեցավ թիմի պառակտում, որը բացահայտ դրսևորվեց սոցցանցերում սանասարյանամետ և վանեցյանամետ օգտատերերի միջև... Այդ ամենին նաև ներգրավվեցին պաշտոնյաներ... Իշխանությունների որոշ ներկայացուցիչներ վիրտուալ այդ ընդհարումները բացատրում էին Փաշինյանի կողմից ողջունված ներկուսակցական ժողովրդավարության առկայությամբ, երբ իշխանության ներկայացուցիչներն իրար մեջ ծագած անհամաձայնությունները հանրայնացնում են և դարձնում քննարկման առարկա... Սակայն Սանասարյան-Վանեցյան առճակատումն այլ ուղղությամբ է ընթանում, որի մեջ արդեն ներգրավված անձինք մոռանալով, որ պաշտոնյաներ են՝ վիրավորանքներ են հասցնում մեկը մյուսին, սպառնում, հեգնում, մեկը մյուսին մեղադրում ստախոսության և «գործ սարքելու» մեջ... Այս ամենն արդեն ներթիմային կամ ներկուսակցական ժողովրդավարություն չէ... Այն ավելի շատ հիշեցնում է ներթիմային «բարդակ»՝ քաոս, խառնաշփոթ, որի հետևանքները նույն Փաշինյանի համար բավական բացասական են լինելու... Եթե կան պաշտոնյաներ, որոնք համաձայն չեն ՀՀ վարչապետի կողմից իրականացվող քաղաքականության հետ, ապա, ինչպես ժողովրդավարական շատ երկրներում է լինում, պետք է հրաժարական տան և հետո անցնեն իշխանությունների քննադատությանը... Իսկ այսպես ստացվում է, որ և՛ պաշտոնն են ցանկանում պահել, և՛ խայտառակում են մեկին, ում ուսերին եկել են իշխանության՝ դեմ լինելով նրա քաղաքականությանը... Հասարակության մոտ արդեն այն կարծիքն է ձևավորվում, որ վարչապետն ի վիճակի չէ կարգի հրավիրել իր շրջապատին և թույլ է... Պարոն Փաշինյանի քայլող թիմը տարրականորեն քայլող պատուհաս է դարձել իր համար... Բացի նրանից, որ այդ թիմի շատ ներկայացուցիչներ իրենց վստահված ոլորտներում դիլետանտ են և ոչ կոմպետենտ, նաև զուրկ են քաղաքական բանավեճ վարելու մշակույթից և իրենց համար բանավեճ կոչվածի երկրորդ նախադասությունից արդեն անցնում են փողոցային բառապաշարի և, ընդհանուր առմամբ, անդաստիարակ են...
Հ.Գ. Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ մի քանի օր առաջ նախագահական ընտրություններում տարած պարտության պատճառներից մեկն այն էր, որ շատ ուկրաինացիներ նրան համարում էին թույլ գործիչ, որի ներկայությամբ Ուկրաինայի կառավարության շատ անդամներ և նրա շատ թիմակիցներ մենամարտի էին բռնվում կամ վիճում միմյանց հետ... Օրինակ՝ Պորոշենկոյի ներկայությամբ Օդեսսայի նախկին նահանգապետ Սահակաշվիլին և ՆԳ նախարար Արսեն Ավակովը ոչ միայն խայտառակ վիճաբանություն սարքեցին, այլև Ավակովը բաժակով ջուրը շպրտեց Միխեիլ Սահակաշվիլիի երեսին... Այդ ժամանակ ամենամեղքը Պորոշենկոն էր, որի հորդորները՝ վերջ տալ վիճաբանությանը, արհամարհվեցին Ավակովի և Սահակաշվիլիի կողմից...
Փաշինյանի թիմում «բարդա՞կ» է, թե ժողովրդավարություն
Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմում ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործ հարուցվելուց հետո տեղի ունեցավ թիմի պառակտում, որը բացահայտ դրսևորվեց սոցցանցերում սանասարյանամետ և վանեցյանամետ օգտատերերի միջև... Այդ ամենին նաև ներգրավվեցին պաշտոնյաներ... Իշխանությունների որոշ ներկայացուցիչներ վիրտուալ այդ ընդհարումները բացատրում էին Փաշինյանի կողմից ողջունված ներկուսակցական ժողովրդավարության առկայությամբ, երբ իշխանության ներկայացուցիչներն իրար մեջ ծագած անհամաձայնությունները հանրայնացնում են և դարձնում քննարկման առարկա...
Սակայն Սանասարյան-Վանեցյան առճակատումն այլ ուղղությամբ է ընթանում, որի մեջ արդեն ներգրավված անձինք մոռանալով, որ պաշտոնյաներ են՝ վիրավորանքներ են հասցնում մեկը մյուսին, սպառնում, հեգնում, մեկը մյուսին մեղադրում ստախոսության և «գործ սարքելու» մեջ... Այս ամենն արդեն ներթիմային կամ ներկուսակցական ժողովրդավարություն չէ... Այն ավելի շատ հիշեցնում է ներթիմային «բարդակ»՝ քաոս, խառնաշփոթ, որի հետևանքները նույն Փաշինյանի համար բավական բացասական են լինելու... Եթե կան պաշտոնյաներ, որոնք համաձայն չեն ՀՀ վարչապետի կողմից իրականացվող քաղաքականության հետ, ապա, ինչպես ժողովրդավարական շատ երկրներում է լինում, պետք է հրաժարական տան և հետո անցնեն իշխանությունների քննադատությանը... Իսկ այսպես ստացվում է, որ և՛ պաշտոնն են ցանկանում պահել, և՛ խայտառակում են մեկին, ում ուսերին եկել են իշխանության՝ դեմ լինելով նրա քաղաքականությանը... Հասարակության մոտ արդեն այն կարծիքն է ձևավորվում, որ վարչապետն ի վիճակի չէ կարգի հրավիրել իր շրջապատին և թույլ է... Պարոն Փաշինյանի քայլող թիմը տարրականորեն քայլող պատուհաս է դարձել իր համար... Բացի նրանից, որ այդ թիմի շատ ներկայացուցիչներ իրենց վստահված ոլորտներում դիլետանտ են և ոչ կոմպետենտ, նաև զուրկ են քաղաքական բանավեճ վարելու մշակույթից և իրենց համար բանավեճ կոչվածի երկրորդ նախադասությունից արդեն անցնում են փողոցային բառապաշարի և, ընդհանուր առմամբ, անդաստիարակ են...
Հ.Գ. Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ մի քանի օր առաջ նախագահական ընտրություններում տարած պարտության պատճառներից մեկն այն էր, որ շատ ուկրաինացիներ նրան համարում էին թույլ գործիչ, որի ներկայությամբ Ուկրաինայի կառավարության շատ անդամներ և նրա շատ թիմակիցներ մենամարտի էին բռնվում կամ վիճում միմյանց հետ... Օրինակ՝ Պորոշենկոյի ներկայությամբ Օդեսսայի նախկին նահանգապետ Սահակաշվիլին և ՆԳ նախարար Արսեն Ավակովը ոչ միայն խայտառակ վիճաբանություն սարքեցին, այլև Ավակովը բաժակով ջուրը շպրտեց Միխեիլ Սահակաշվիլիի երեսին... Այդ ժամանակ ամենամեղքը Պորոշենկոն էր, որի հորդորները՝ վերջ տալ վիճաբանությանը, արհամարհվեցին Ավակովի և Սահակաշվիլիի կողմից...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից