Ինչի՞ վրա է հիմնվելու ապագա ազգերի հարստությունը. Ալֆրեդ Գուզենբաուեր
Դեկտեմբերի 9-ին «Golden Palace» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՅ Դաշնակցության կազմակերպած «Ժողովրդավարության և պետականաշինության մարտահրավերները Հայաստանում» մեկօրյա միջազգային խորհրդաժողովը:
ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իր զեկույցում, մասնավորապես, նշել է, որ ժողովրդավարության մասին վերացական խոսելն այդքան էլ արդյունավետ չէ, այն պետք է տեսնել իր դինամիկայի, զարգացման մեջ։ Նա նշել է, որ չափազանց վտանգավոր է միջազգային շրջանակում շրջանառության մեջ դրված մի շարք հասկացությունները՝ սուվերեն ժողովրդավարութուն, անցումային ժողովրդավարութուն, արևելյան, արևմտյան ժողովրդավարության, մահմեդական ժողովրդավարություն և այլն։ Այդ հասկացություններն, ըստ Գ.Հարությունյանի որևէ քննադատության չեն դիմանում։ Ժողովրդավարությունը, նրա խոսքերով, կամ լինում է կամ ոչ, մնացած բոլորը այս կամ այն առանձնահատկությւոններն են, որոնք դրսևորվում են։
-Անցումային երկրների համար, այդ թվում նաև մեր երկրում լուրջ մոտեցման անհրաժեշտություն կա, որը պայմանավորված է 5 գործոններով՝ ընտրական համակարգով, իշխանությունների տարանջատման հիմքերի իրացման, դատական իշխանության անկախության, իրավունքի գերակայության երաշխավորմամբ և մամուլի ազատությամբ,- ընդգծել է Գագիկ Հարությունյանը։
Ավստրիայի նախկին վարչապետ Ալֆրեդ Գուզենբաուերն իր ելույթում նշել է, որ մշտապես հետաքրքրվել է Հայկական հարցով։ Անդրադառնալով թեմային նա նշել է, թե աշխարհում գոյություն ունի ահռելի տնտեսական անհավասարություն, որը անհավասարակշռություն չէ, որը չափվում է առևտրային հաշվեկշռով կամ ընթացիկ հաշվեկշռով, դա անհավասարակշռություն և շեղում է նաև սոցիալական մակարդակով, թե՛ երկրների ներսում, թե՛ երկրների միջև։ Դա, նրա կարծիքով, ամենացայտուն հարցն է, որին պետք է անդրադառնալ։ Նա նշել է, որ կարելի է քիչ թե շատ սոցիալական հասարակություն ունենալ, օգտվել հասարակության կազմակերպման տարբեր մոդելներից, որոնք բոլորն ունեն իրենց թերությունները, սակայն բոլորը հիմնականում խարսխված են այն ենթադրության վրա, որ ժողովրդավարությունը պետք է ուղեկցվի և ուղորդվի մրցունակ տնտեսական զարգացումով և հարստության արդար վերաբաշխումով, ինչը թույլ է տալիս մարդկանց հավատալ իրենց երկրներին, պետական ինստիտուտներին և համակարգի արդարությանը։
Ավստրիայի նախկին վարչապետը նշել է, որ աշխարհում բնական ռեսուրսները շատ սահմանափակ են և երբ ազգի հարստությունը հիմնվում ես բնական ռեսուրսների գերսպառման և գերշահագործման վրա, դա հնացած և անգործունակ կոնցեպցիա է։ Ապագա ազգերի հարստությունն, ըստ նրա, հիմնվելու է նորարարության, գիտական ուսումնասիրությունների, կրթության զարգացման վրա և ողջամիտ, կայուն տեխնոլոգիաների վրա։

7or.am