Կարծիք

01.05.2019 09:27


Մարտի 1-ին ընդդիմությունը ձգտում էր զոհերի

Մարտի 1-ին ընդդիմությունը ձգտում էր զոհերի

Այժմ արդեն ոչ ոքի մոտ կասկած չկա, որ մարտի 1-ի դեպքերը հրահրված էին: Ո՞վ էր գծել այդ նախագիծը՝ կազմակերպել չարտոնված հավաքներ, նստացույց, և որպես զրնգուն վերջաբան՝ ամբոխին դրդել զանգվածային անկարգությունների:

Եթե իրերին նայենք քաղաքագիտական տեսանկյունից, ապա կարող ենք փաստել, որ ոչ մի երկրում, ոչ մի հասարակարգի առկայության պայմաններում գործող իշխանության շահերից չի բխել և չի բխում հավաքները ուժով ցրելը, էլ չենք ասում՝ զոհեր տալը: Քանի որ զոհերի դեպքում ընդդիմությունը, իսկ ավելի կոնկրետ՝ հավաքների կազմակերպիչը, դրանից ստանում է լրացուցիչ քարտ-բլանշ, մի զորեղ խաղաթուղթ, որը անդադար թափահարելով՝ իրեն դնում է զոհի տեղ, իսկ իշխանությանը՝ դահճի:

Թե ում շահերից էր բխում մարտի 1-ին զոհեր ունենալը, կարող ենք հասկանալ ընդամենը երկու վատ դրվագից:
Դրվագ առաջին: Այդ օրերին Թատերական հրապարակում հավաքվածներ մոտ ելույթ ունենալիս ընդդիմության առաջնորդը արտասանեց Չարենցի «Մահվան տեսիլ» խորհրդանշական բանաստեղծությունը՝ կախաղանի, մահվան, զոհվելու մասին: Դա ոչ միայն կանխատեսում էր, այլև ՝ թաքնված ցանկություն և նախապես գծված պլան: Բազմաթիվ երկրներում փորձը ցույց է տալիս, որ ցուցարարներից ոմանց մահվան դեպքում իշխանությունը շատ արագ ու հեշտ անցնում է ընդդիմության ձեռքը: Հայաստանում, սակայն, ինչ-որ հրաշքով այդպիսի բան տեղի չունեցավ:

Դրվագ երկրորդ: Մարտի 2-ի վաղ առավոտյան նույն առաջնորդը զրուցելով իր ընկերներից մեկի հետ՝ նշեց, որ վաղուց այդքան հանգիստ չէր քնել: Ընդ որում, նա արդեն գիտեր զոհեր մասին: Ի՞նչ է սա՝ հասարակ անտարբերությո՞ւն, անսրտությո՞ւն, թե՞ խղճի խայթի բացակայություն: Ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, ոչ էլ երրորդը, դա պարզ, սառնասիրտ քաղաքական հաշվարկ է:

Մարտի 1-ին ընդդիմությունը ձգտում էր զոհերի, ինչը և պատահեց:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը