Քաղաքական

30.04.2019 20:15

Էս ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Էս ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Երկրում տարվում է ուղորդված քաղաքականություն արժեքների, մշակույթի դեմ, ու դա արվում է Հայաստանի իշխանությունների կողմից։ Իսկ եթե հասարակության ինչ-որ զանգված է իրականացնում, իշխանությունը սրա դեմը չի առնում։ Ի՞նչ է նշանակում Ազատության հրապարակում մարիխուանայի օր նշել։ Էս ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում։ Այս ակցիաներն իրականացնողներն էլ կամ իշխանության շրջանակներից են կամ նրանց շրջապատը։ Սա երկրում ստեղծված մթնոլորտի արդյունք է։ Իշխանություններին մեղադրում ենք, որ երկրում ստեղծել է այնպիսի մթնոլորտ, որ նման բաներ են տարածվում»,-մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։