Կարծիք

30.04.2019 16:12


Կադրային քաղաքականությո՞ւն, թե՞ կրկես-շապիտո

Կադրային քաղաքականությո՞ւն, թե՞ կրկես-շապիտո

Մեկ անձի պաշտամունքով պետություն չես կառուցի, հեռուն չես գնա:

Նույնիսկ եթե Փաշինյանն իսկապես լիներ վունդերկինդ կամ ազնվագույն սուպեր-հերոս, նա միայնակ ոչինչ անել չէր կարողանալու:
Եվ ուրեմն, ովքե՞ր են Փաշինյանի չինովնիկները:

Դի-ջեյ Էդո՝ նույն ինքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան, ով նշանակումից անմիջապես հետո ակտիվ ներգրավվել է ներիշխանական ինտրիգներում, իսկ որոշ խոսակցությունների համաձայն՝ «Զիգզագի» միջոցով իշխանության համար դարձել է փող լվանալու միջոց արտասահմանում:

Պատգամավոր Գևորգ Պապոյան, ով իր խոստովանության համաձայն, եղել է ֆիկտիվ ՀՀԿ-ական: Ենթադրում եմ, որ հիմա էլ ֆիկտիվ ՔՊ-ական է, վաղն էլ կարող է դառնալ ֆիկտիվ ՀՄԶ-ական կամ ՊՊԶ-ական, նայած թե քամին որ ուղղությամբ կփչի:

Աջափնյակի փողթաղապետ Արամ Մանուկյան՝ փողոցային լեքսիկոնով հարուստ մի երիտասարդ, ով պարբերաբար նյարդային նոպաներ է ունենում «Ֆեյսբուք»-ում և ի ցույց դնում իր անմակարդակ էությունը: Նա կարող է առանց վարանելու սոցցանցերում գրել. «Վանեցյան, փաթթած ունեմ քո բերած ապացույցները»: Այդպիսով նսեմացվում է Վանեցյանի զբաղեցրած դիրքը, նսեմացվում է պետությունը, այնպես ինչպես Սասնա ծռերն էին դատարանում ոստիկանապետին անվանում «լակոտ»՝ ոտնահարելով իրավապահների պատիվն ու արժանապատվությունը:

Կարկառուն կարդը Փաշինյանի, նրա ընկերն ու զինակիցը ՝ Դավիթ Սանասարյանը, Սերժին փառահեղորեն մերժած մի երիտասարդ, հեղափոխության սիմվոլ դարձած մեկը, այսօր մեղադրվում է կոռուպցիայի մեջ, կրում է 3 միլիոն դրամանոց կոստյում և դարձյալ բոչկա է գլորում Վանեցյանի վրա:

Այս մարդիկ, սրանց մեծամասնությունը, սերել են փողոցից, ողջ կյանքում ակտիվիստի անվան տակ թափառել են քուչայից քուչա, և իրենց քուչայական վարքագիծը շարունակում են պետական կառույցներում:

Նման կադրային քաղաքականությունն ավելի շատ հիշեցնում է կրկես-շապիտո, բայց արդեն հանրության ծիծաղը վեր է ածվում արցունքների:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը