Արմեն Սարգսյանի «քաղաքացիական» պատասխանը Նիկոլ Փաշինյանին
Այս կամ այն նշանակալի կամ ձևական առիթով շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղելու սիրահար Արմեն Սարգսյանը, ով սեփական «անշառ» PR–ով է զբաղվում համբուրգեր սարքելով, նախագահական նստավայրի դիմաց քոչարի պարելով կամ երեխաների հետ պաղպաղակ ուտելով, շնորհավորական ուղերձ չէր հղել «Քաղաքացու օրվա» կապակցությամբ։
Արարողակարգերի, տոների, ֆուրշետների, շնորհավորական տեքստերի, մի խոսքով՝ ձևական բաների մեծ սիրահար Ա. Սարգսյանը ոչ թե մոռացել էր շնորհավորել, այլ ամեն ինչ արել էր՝ տարանջատվելու համար քաղաքացու, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրվանից։
«Ֆակտոր» կայքի հետ զրույցում անդրադառնալով չշնորհավորանքի թեմային՝ Արմեն Սարգսյանի օգնական ՀասմիկՊետրոսյանը նշել է հետևյալը. «Այո՛, ՔաղաքացուօրվակապակցությամբնախագահՍարգսյանըպաշտոնականշնորհավորանքչիհղել, փոխարեննայդօրըհանրապետությաննախագահիաշխատակազմումաշխատանքիէընդունելհայրենիքիևսմեկպաշտպանի՝ԼիպարիտՄելքոնյանին: ՀՀևսմեկքաղաքացիապահովվելէաշխատանքով, ինչպեսխոստացելէրնախագահՍարգսյանըշուրջմեկտարիառաջ»։
Ա. Սարգսյանի օգնականի հայտարարությունը «թարգմանաբար» նշանակում է՝ մինչ Նիկոլ Փաշինյանը մսխում էր բյուջեի 124 միլիոն դրամն ու խորովածի օգնությամբ նշում իր իշխանության գալու միամյակը՝ ժողովրդի կյանքում իրական փոփոխություն չբերող էժանագին տեսարաններ ապահովելով ու կոնկրետ քաղաքացու համար ոչինչ չանելով, Արմեն Սարգսյանը կոնկրետ աշխատանքով է ապահովում ՀՀ քաղաքացու։ Ընդ որում՝ նախագահի նստավայրից հիշեցնում են Սարգսյանի՝ մեկ տարի առաջ տված խոստման մասին՝ ակնարկելով, որ Փաշինյանը մեկ տարի առաջ իր ասածներից շատերը չի կատարել։
Թե ինչու է մշտապես զգուշավոր ու քաղաքականապես պասիվ Արմեն Սարգսյանը որոշել «Քաղաքացու օրվա» կապակցությամբ հակադրվել Փաշինյանին, դժվար է ասել։ Կարող է մի քանի պատճառ լինել։
Նախ՝ սա կարող էր լինել Սարգսյանի պատասխանը Փաշինյանի՝ Վահե Գրիգորյանին ամեն գնով ՍԴ դատավոր դարձնելու քայլերին։ Գրիգորյանն, ինչպես հայտնի է, ոչ լեգիտիմ է համարում Արմեն Սարգսյանին որպես ՀՀ նախագահ։ Նա մեկ անգամ տապալվել է ՍԴ անդամ ընտրվելու գործում։ Ու հիմա Փաշինյանը շարունակում է տերպետրոսյանական տիրույթի այդ իրավաբանին «բրդել» ՍԴ՝ այդպիսով նաև ապտակ հասցնելով Արմեն Սարգսյանին։ Վերջինիս պատասխանը հնչեց «քաղաքացու օրը»։
Չի բացառվում նաև, որ Արմեն Սարգսյանը տարանջատվում և անուղղակիորեն հարվածում է Փաշինյանին՝ ներսից ու դրսից արձանագրելով, որ «ժողովրդի վարչապետի» վարկանիշն անկում է ապրում և այդպիսով փորձում որպես այլընտրանք ներկայանալ։
Ա. Սարգսյանի վարքագծում գուցե կա նաև այլ մոտիվացիա, բայց մեկ բան հստակ է՝ եթե զգուշավոր ու քաղաքական սուր անկյուններից խուսափող Արմեն Սարգսյանն է առանց վախենալու Փաշինյանին «կծում», նշանակում է՝ «ժողովրդի վարչապետի» մոտ լուրջ խնդիրներ կան։ Դա երևաց նաև «Քաղաքացու/Նիկոլի օրվա» միջոցառումների ժամանակ։ Եթե ձրի խորովածն էլ չլիներ, ապա փողոցում նույնիսկ այդ փոքրաթիվ մարդիկ չէին հավաքվի։
Արմեն Սարգսյանի «քաղաքացիական» պատասխանը Նիկոլ Փաշինյանին
Այս կամ այն նշանակալի կամ ձևական առիթով շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղելու սիրահար Արմեն Սարգսյանը, ով սեփական «անշառ» PR–ով է զբաղվում համբուրգեր սարքելով, նախագահական նստավայրի դիմաց քոչարի պարելով կամ երեխաների հետ պաղպաղակ ուտելով, շնորհավորական ուղերձ չէր հղել «Քաղաքացու օրվա» կապակցությամբ։
Արարողակարգերի, տոների, ֆուրշետների, շնորհավորական տեքստերի, մի խոսքով՝ ձևական բաների մեծ սիրահար Ա. Սարգսյանը ոչ թե մոռացել էր շնորհավորել, այլ ամեն ինչ արել էր՝ տարանջատվելու համար քաղաքացու, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրվանից։
«Ֆակտոր» կայքի հետ զրույցում անդրադառնալով չշնորհավորանքի թեմային՝ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը նշել է հետևյալը. «Այո՛, Քաղաքացու օրվա կապակցությամբ նախագահ Սարգսյանը պաշտոնական շնորհավորանք չի հղել, փոխարենն այդ օրը հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի է ընդունել հայրենիքի ևս մեկ պաշտպանի՝ Լիպարիտ Մելքոնյանին: ՀՀ ևս մեկ քաղաքացի ապահովվել է աշխատանքով, ինչպես խոստացել էր նախագահ Սարգսյանը շուրջ մեկ տարի առաջ»։

Հայկ Ուսունց