Ինչքան անպատասխանատու հայտարարություններ են սկսել հնչել իշխող թիմի շուրթերից
Եթե պաշտոնյան, ում ՖԲ էջից սպառնալիքներ և ԱԱԾ նկատմամբ անվստահություն սերմանող գրառումներ էին հրապարակվում, կրկին հայտարարի, որ իր հեռախոսը գողացել էին, ապա պարտադիր կերպով պետք է քրեական գործ հարուցվի: Այդ գործի վարույթը, անշուշտ, պետք է իրականացնի ԱԱԾ-ն, քանի որ եթե հիմք ընդունենք Արամ Մանուկյանի ասածը, ստացվում է, որ ինչ-որ ուժեր միտումնավոր գողացել են իր հեռախոսը, նրա՝ պաշտոնյայի ՖԲ օգտահաշվի միջոցով փորձել են վարկաբեկել մեր պետության ուժային կառույցներից մեկին, որի ենթակայության տակ, օրինակ, սահմանապահ զորքերն են:
Սա միգուցե մեր հակառակորդ երկրի հատուկ ծառայությունների գործողությունն է, որի նպատակը պետական ինստիտուտներ վարկաբեկելն է:
Բայց չէ, մի հատ խորացեք՝ ինչքան անպատասխանատու հայտարարություններ են սկսել հնչել իշխող թիմի շուրթերից: Արդեն ալարում են նորմալ սուտ խոսեն:
***
Կամաց-կամաց ձևավորվում է «Սանասարյանի վերջին օրերի սրբեր» աղանդը: Հեռու չէ այն օրը, երբ աղանդավորները կշրջեն տնետուն և թակելով մարդկանց դռները կհարցնեն:
-Դուք հավատո՞ւմ եք Սանասարյանի անմեղությանը...
Հ. Գ. Ըստ այդ աղանդի՝ դժոխքը ԱԱԾ նկուղներում է, իսկ նրանք, ովքեր բոլորին սիրում են, մեռնելուց հետո ընկնում են ՊՎԾ:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից