Կարծիք

30.04.2019 09:11


Ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ելույթներն ու վարչապետ Փաշինյանի գործերը տրամագծորեն տարբեր են (տեսանյութ)

Ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ելույթներն ու վարչապետ Փաշինյանի գործերը տրամագծորեն տարբեր են (տեսանյութ)

Անկեղծ զրույց վերջին մեկ տարվա արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ:

• Անթույլատրելի է ցանկացած ներքաղաքական հաջողություն կամ հաղթանակ համեմատել Սարդարապատի կամ Արցախյան շարժման հետ:

• Տարօրինակ է, երբ ապրիլ ամսին ԵԽԽՎ ամբիոնից վարչապետի պաշտոնը ստանձնած մարդը չխոսեց ցեղասպանության դատապարտումից:

• Ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ելույթներն ու վարչապետ Փաշինյանի գործերը տրամագծորեն տարբեր են:

• Արցախյան խնդիր, ավանդական արժեքների պաշտպանություն, բազմակարծություն...Այս բոլոր ոլորտներում ակնհայտ հետընթաց է:

Մեր նպատակը ամեն գնով ընդդիմանալը չէ օրվա իշխանությանը, մեր նպատակը հանուն ուժեղ ու ազգային ժողովրդավարական Հայաստանի է:
Բայց երբ ակնհայտ ձախողում ես տեսնում, չխոսելը հավասարազոր է հանցագործության:

Ինձ մոտ՝ ի տարբերություն շատերի, քաղաքական ու գաղափարական իրողություն չի փոխվել:
Ընդդիմությունը քննադատելու համար է, իսկ ես ընդդիմություն եմ:
Այս մեկ տարվա ընթացքում մեր պետությունը կորցրեց, ոչ թե շահեց:
Փաշինյանի իշխանությունը պոպուլիստական է. հետևաբար այն չի կարող հաջողել:

Հիմնավորումները՝հարցազրույցում:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը