Կարծիք

29.04.2019 23:48


Իրականում ում էին ձեռնտու Մարտի 1-ի զոհերը

Իրականում ում էին ձեռնտու Մարտի 1-ի զոհերը

Այսպիսով, մարտի 1-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը ուղարկվեց դատարան:

Բազմահատորանի այս գործը հասարակ քաղաքացուն այդպես էլ չտվեց այն հարցի պատասխանը, թե ինչու, ում կողմից և ինչ հանգամանքներում է գրանցվել 10-ը զոհ:
Բայց չէ որ դա ամենակարևոր հարցն է:

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահը իրականում պահպանել է այդ կարգը, թույլ չտալով, որպեսզի մոլոտովյան կոկտեյլներով և «ոզնիներով» զինված ամբոխը, մեքենաներ այրելով և խանութներ կողոպտելով, շարունակի իր սև գործը և հիմնահատակ վառի մայրաքաղաքը:

Ունե՞ր մարտի 1-ի վաղ առավոտյան իշխանությունը հավաքը ցրելու իրավունք՝ իհարկե ուներ (հավաքը արտոնված չէր քաղաքապետարանի կողմից):
Կա՞ր արդյոք օրինական ընտրված նախագահ, որի իրավունքները պետք է պաշտպանվեին գործող նախագահի կողմից՝ կար:
Ունե՞ր իշխանությունը իրավունք՝ զանգվածային անկարգությունների դիմած մարդկանց գործունեությունը օրինական կերպով դադարեցնելու համար՝ ուներ:
Օգտագործվե՞լ է արդյոք բանակը ցուցարարների դեմ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասում է, որ չի օգտագործվել:
Ունե՞ր գործող նախագահը իրավունք՝ հայտարարելու արտակարգ դրություն: Բնականաբար ուներ, և միայն դրանով մենք խուսափեցինք հետագա ավերածություններից և ավելի մեծ թվով զոհերից:

Հիմա անդրադառնանք հարցին զուտ քաղաքական տեսանկյունից:
Ձեռնտո՞ւ էր, արդյոք, Ռոբերտ Քոչարյանին՝ հեռացող նախագահին, պաշտոնավարման ավարտից մի քանի օր առաջ իր վրա վերցնել ցուցարարների սպանության պատասխանատվությունը: Իհարկե ՈՉ:
Ձեռնտո՞ւ էր արդյոք ընտրություններում և փողոցում ձախողված ընդդիմությանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փողոցում իրենց հետևից թողնել զոհեր: Իհարկե ԱՅՈ: Եվ գիտե՞ք ինչու՝ որպեսզի իշխանությանը ավելի խիստ մեղադրեր ոճրագործ, թաթար-մոնղոլ, արյունարբու հրեշ լինելու մեջ, որպեսզի է՛լ ավելի խորացներ ժողովրդի դժգոհությունը Քոչարյան-Սարգսյան տանդեմի իշխանությունից:

Իսկ ինչո՞ւ էր պետք Տեր-Պետրոսյանին նման ատելության առկայությունը հանրության մեջ՝ շատ պարզ է: Որպեսզի այդ ատելությունը զենք դարձնելով՝ Նիկոլ Փաշինյանը գար իշխանության:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը