Կարծիք

29.04.2019 20:56


Սա՞ էլ համարենք անփորձության արդյունք

Սա՞ էլ համարենք անփորձության արդյունք

Մեր տնտեսության մասին օրվա ամենակարևոր լուրը, որքան էլ տարօրինակ է, տարածել է «ՌԻԱ նովոստին»։ Նախ ճշտվեց, որ մինչև հուլիսի 1-ը մերոնք Ռուսաստանի հետ ներպետական խորհրդակցություններ են անցկացնում գազի գնի ձևավորման մասին նոր համաձայնագիր կնքելու համար։ Սրանից բացի, նշվում է, որ երկու երկրները քննարկում են մինչև 2040թ Հայաստանի գազամատակարարման գլխավոր սխեմաները։

Միանգամից ընդգծենք, որ սա շատ դրական քայլ է։ Ի վերջո տնտեսության համար էլ որոշակիությունը անորոշությունից գերադասելի է։ Հատկապես քիչ թե շատ երկարաժամկետ բիզնես ծրագրեր կազմելու համար։ Նույնիսկ գազի գնի հնարավոր բարձրացման պարագային, տեղյակ լինելը տնտեսվարողների (ու հնարավոր ներդրողների) համար կարևոր է։

Միակ անհասկանալին այն է, որ այս լուրը ՌԴ կառավարության պաշտոնյան է տարածել։ Սա՞ էլ համարենք անփորձության արդյունք, թե՞ մեր իշխանությունները Ռուսասատանի հետ քննարկում-բանակցություններ վարելու փաստը թաքցնելու պատճառ ունեն:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը