Քաղաքական

29.04.2019 17:30

Արծրուն Հովհաննիսյանը՝ վարչապետի որդու մասնակցությամբ լուսանկարի մասին

Արծրուն Հովհաննիսյանը՝ վարչապետի որդու մասնակցությամբ լուսանկարի մասին

Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տարածել էր լուսանկար, որտեղ երեւում է , որ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տղան Ստեփանակերտի «Տաշիր պիցցայում» հերթի մեջ են։

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է այս լուսանկարին ու տարածվող տեղեկությանը՝ գրելով.

«Սովորական բան է. զինվորները բոլորն էլ հերթով կիրակի օրերը արձակում են ստանում, ամեն մեկը կարող է ամիսը մի անգամ դուրս գալ:

Դրանում ոչ մի արտառոց բան չկա, եթե ուզում եք ասել, որ այս ամենից դրականորեն զարմացած եք, ապա ասեմ, որ սովորական երևույթ է»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։