ԼՂՀ ինքնիշխան պետականության կարգավիճակն ինքնանպատակ չէ
Ընդունված կարծիք է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման և համագործակցության շուրջ պայմանավորվածություններ ձեռքբերելու գործում ցանկացած էական առաջընթացի բանալին է: Ակնհայտ է, որ կայուն խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն հակամարտության բոլոր կողմերի շահերը:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման առանցքային խնդիրն է: Ղարաբաղի անվտանգությունը կարող է ապահովվել ԼՂՀ անկախ պետականության ճանաչմամբ և Հայաստանի հետ ցամաքային կապի առկայությամբ միայն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ամբողջ հանրության անվտանգության ապահովման առավել հզոր ու կատարյալ կազմակերպական ձևը պետությունն է: Պետության կարևորագույն գործառույթներից մեկն էլ հենց իր բոլոր քաղաքացիների, սոցիալական խմբերի շահերի պաշտպանությունն է, նրանց անվտանգ գոյության ու կենսագործունեության ապահովումը: Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ինքնորոշման իր իրավունքը, ստեղծել և պարտադրված պատերազմում պահպանել է իր պետությունը: ԼՂՀ ինքնիշխան պետականության կարգավիճակն ինքնանպատակ չէ, այլ առկա և հնարավոր սպառնալիքներից սեփական ժողովրդին քաղաքական-դիվանագիտական միջոցներով ապահովագրելու հնարավորություն: Տարածաշրջանի և աշխարհի տերությունների կողմից ԼՂՀ ճանաչումն ի զորու է Ադրբեջանին օգնել հաղթահարելու առկա հոգեբանական խոչընդոտները և համագործակցելու Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ, ճիշտ այնպես, ինչպես Արևմուտքն է Սերբիային օգնում ինտեգրվելու Եվրամիությանը, «պահպանելով դեմքը» Կոսովոյի հարցում: Իրավիճակի նման զարգացումը կհանգեցնի Հարավային Կովկասում երկարատև կայունությանը և կապահովի Արևմուտքի էներգետիկ անվտանգությունը:

Արտակ Զաքարյան