Քաղաքական

29.04.2019 15:30

Երևանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը

Երևանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: «Արմենպրես» հաղորդմամբ՝ ապրիլի 29-ին կայացած նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետերը:

Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Դրանից առաջ ԵԱՏՀ խորհրդի նիստը մարտի 29-ին կայացել էր Մոսկվայում, որը նախագահել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով, կկայանա ապրիլի 30-ին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։