Քաղաքական

29.04.2019 12:25

Մեդվեդևն այսօր ժամանում է Երևան. նա կմասնակցի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Մեդվեդևն այսօր ժամանում է Երևան. նա կմասնակցի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ապրիլի 29-ին երկօրյա այցով կժամանի Երեւան, որտեղ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

Կառավարությունից հայտնում են, որ նա Երեւան կժամանի ժամը 17-ին:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայանալու է ապրիլի 30-ին, նախորդը կայացել էր փետրվարին՝ Ղազախստանում:

Մեդվեդեւը Երեւանում հանդիպումներ կունենա ԵՏՄ շրջանակում գործընկերների հետ:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Մեդվեդեւը կայցելի նաեւ Գյումրի, որտեղ կհանդիպի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների հետ։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կքննարկվեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, ԵՏՄ ամրապնդմանը, միասնական շուկաների ձեւավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությանների զարգացմանն առնչվող հարցեր: Նախատեսված է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵՏՄ թվային օրակարգի իրականացմանը:

Հիշեցնենք, որ 2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։