Հայաստանում դեռ կան ուժեր, որոնք լիբերալ-դեմոկրատական արժեքներ են քարոզում
Գեներալ Ֆրանկոյի ռեժիմի տապալումից հետո առաջին անգամ ծայրահեղ աջերը պատկառելի ներկայություն կունենան իսպանական խորհրդարանում: Մոտավորապես նույն պատկերն է գրեթե ողջ Եվրոպայում, որը մասամբ հիշեցնում է նախապատերազմյան 1920-30-ական թվականները, երբ դեռ ոչ բոլորն էին լուրջ վերաբերվում ծայրահեղ աջակողմյան գաղափարների տարածմանը, դրանց աճող պահանջարկվածությանն ու վտանգավորությանը: Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունները, վստահաբար, այս ճամփին մի ծանր քար էլ կավելացնեն:
Ընդհանրապես, դասական քաղաքական հոսանքներն ու կուսակցությունները, դասական քաղաքականությունն ինքը խոր ճգնաժամ է ապրում ողջ աշխարհում: Օրինակ՝ լիբերալ-դեմոկրատական քաղաքական հոսանքն արդեն վաղուց եվրոպական մայրցամաքում երրորդ ուժը չէ` պահպանողականներից ու սոցիալ-դեմոկրատներից հետո. այն վաղուց պարտվել է պոպուլիզմին՝ որպես քաղաքական խորացող համաճարակի:
Հ.Գ. Իսկ Եվրոպայում, նաև Հայաստանում, դեռ կան ուժեր ու անհատ գործիչներ, որոնք պոպուլիզմի դոմինանտության այս պատմափուլում լիբերալ-դեմոկրատական արժեքներ են քարոզում՝ պոպուլիզմի՝ մեկից մեկ «հաղթող» մենյուն գրպանները դրած...

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից