Մեկնաբանություն

28.04.2019 22:30


«Թավշյա» հեղափոխականների «հովհարային» հիշողությունը (տեսանյութ)

«Թավշյա» հեղափոխականների «հովհարային» հիշողությունը (տեսանյութ)

«Թավշյա» հեղափոխականները մի ուշագրավ առանձնահատկություն ունեն։ Իրենց հիշողությունը «հովհարային» բնույթ ունի՝ մե՛կ միանում է, մե՛կ անջատվում։

Երբ իրենց պետք է լինում, փայլուն հիշողություն են ցուցաբերում։ Երբ ձեռնտու չէ, մոտները նկատվում է հիշողության կորուստ։

Այդպես է նրանց նախկին ու ներկա հայտարարությունների, նախկին ու ներկա խոստումների, նախկին ու ներկա քաղաքական գնահատականների մասով։

Հիշողության «հովհարայնության» բացարձակ առաջատարն, անշո՛ւշտ, Նիկոլ Փաշինյանն է։ Նա մարդկանց աչքերին նայելու և ինքն իր ասածներից տարանջատվելու բացառիկ հատկություն ունի։ Մյուս «թավշյա» տղաներն ու աղջիկներն էլ պակաս չեն, բայց առաջնորդին, բնականաբար, չեն հասնի։

Օրինակ՝ հեղափոխականները լեգիտիմ էին համարում 2017–ի խորհրդարանական ընտրությունները, քանզի որպես հաճախորդներ հնարավորություն էին ստացել սողոսկել ԱԺ։ Հիմա «թավշյա» տղաները «սուխոյ ատկազ» են անում, թե, իբր, նման բաներ են ասել։

Հաջորդ օրինակը։ Փաշինյանը բացահայտորեն քաղաքական պատվեր է իջեցրել Ռոբերտ Քոչարյանի մասով ու «տաքացած» պահերին չի խուսափում խախտել 2–րդ նախագահի անմեղության կանխավարկածը, ու «տակից» միջամտում է դատարանների աշխատանքներին։ Հետաքրքիրն այն է, որ օրերս նա Քոչարյանի գործով ձեռքերը լվանալու և իրավապահների վրա ապօրինությունները բարդելու նախնական քայլ է արել՝ «մոռանալով», որ անձամբ է միջատմում գործին։

«Հովհարային» հիշողությունը դարձել է ընտրովի արդարադատության պես մի բան։

Կից տեսանյութում ներկայացված են դրվագներ, որոնք կթարմացնեն ինչպես «թավշյա» տղաների ու աղջիկների, այնպես էլ «հպարտ» քաղաքացիների հիշողությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը