Աշխարհ

16.03.2011 10:30


Արցախյան հակամրտության նկատմամբ թրքական և ռուսական կողմերի ուշադրությունը կմեծանա՞

Արցախյան հակամրտության նկատմամբ թրքական և ռուսական կողմերի ուշադրությունը կմեծանա՞

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մարտի 15–ին աշխատանքային այցի շրջանակներում հրավիրած ճաշի ժամանակ հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  հետ։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմանի գործունեության շարջանակի արդիական հարցեր, մասնավորապես՝ Վառելիքաէներգետիկական համալիրի հետ կապված։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգային հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Իրաքում և Մերձավոր Արևելքում։

Ընդգծենք, որ Մոսկվա ժամանած թրքական պատվիրակության մեջ մտնում են 7 նախարար և 200 ներկայացուցիչ գործարար շրջանակներից։

Հետաքրքրական է, որ  այցը  տեղի է ունենում 1921թ. կնքված Մոսկվայի պայմանագրի 90–ամյակին։ Այդ պայմանագրով քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը փաստացի բաժանել են Հայաստանի Հանրապետության տարածքը:

Հիշեցնենք, որ Մոսկվա մեկնելուց առաջ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե Ռուսաստանի  հետ  համագործակցության շնորհիվ ստեղծված՝ Թուրքիյում առաջին ատոմակայանի կառուցման ծրագիրը չի սառեցվի։ Թրքական ԶԼՄ–ները նաև  հաղորդել են, որ 30 օր անց՝ պաշտոնական գործընթացների ավարտից անմիջապես հետո, Ռուսաստանի և Թուրքիայի միջև  այցագրային կարգը կհանվի։

Տարածաշրջանային փորձագետները կանխատեսում են, որ կմեծանա թրքական և  ռուսական կողմերի ուշադրությունը Մոսկվայում ընթացող՝ Անդրկովկասի խդիրներին առնչվող բանակցությունների, այդ թվում նաև ղարաբաղյան հակամրտության նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը