Լրահոս

28.04.2019 13:30

Զինվորը` սերժանտի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել

Զինվորը` սերժանտի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` N զորամասի ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել սերժանտի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերին:

Նախնական քննության տվյալներով` զինծառայողը 2018թ դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 28-ը որպես դիտորդ ծառայության է նշանակված եղել զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված կրակային դիրքում:

Դեկտեմբերի 16-ին` լուսադեմին, զինվորը մարտական դիրքի կացարանում սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ է կատարել իր կողքի քնապարկում քնած սերժանտի նկատմամբ` օգտագործելով նրա անօգնական վիճակը:

Զինվորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ու հանձնվել հրամանատարի հսկողությանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։