Կարծիք

28.04.2019 12:01


Ձեր երևակայությունը սկսվում է «Մերժիր Սերժին»-ով, ավարտվում՝ Մաշտոցի պողոտայում մանղալ դնելով

Ձեր երևակայությունը սկսվում է «Մերժիր Սերժին»-ով, ավարտվում՝ Մաշտոցի պողոտայում մանղալ դնելով

Ձեր երևակայությունը սկսվում է «Մերժիր Սերժին»-ով, ավարտվում՝ Մաշտոցի պողոտայում մանղալ դնելով: Դուք, որ խոսում եք մտքի կարևորության մասին, միտք ու գաղափար չունեք, դուք անգամ հասարակ մարդկային երազանք չունեք:

Կոռուպցիայի դեմ պայքարը դրոշակ եք դարձրել: Լավ եք արել: Բայց երեք հանգամանք կա՝

1. Այդ պայքարում թացն էլ չորի հետ վառում եք,

2. Փող ուտելը սարքել եք պարգևավճարների տեսքով

3. Արդեն ձեր հեղափոխական թիմում է կոռուպցիոներ հայտնվել:

Երբ ձեզ ասում են, որ դուք իրականում փուչիկ եք, նեղանում եք: Բայց միայն դատարկ գլուխներն են որպես «զինակից» օգտագործում ֆեյքեր, իսկ քաղաքական մեղադրանքներին և քննադատության դիմաց չունենալով հակափաստարկ՝ գրում սեռական բնույթի հայհոյանք:

Ձեր նշանակած կադրերը մեկը մյուսից դեբիլ ու անգրագետ են:

Դուք խոսում էիք սիրուց և հանդուրժողականությունից, բայց ձեր ամբողջ ուղին թաթախված է ատելությամբ, և ձեր ղեկավարած երկրում «անբարեհույս տարրերի» սև ցուցակ է պտտվում: Դուք առանց խղճի խայթի կարող եք ծաղրել միայնակ մորը և ձեռք բարձրացնել 7-8 տարեկան երեխայի վրա:

Ձեր դատարանները ողորմելի, կախյալ վիճակում են, ձեր դատավորները՝ վախեցած ու ահաբեկված, ձեր բանտերում հացադուլից մարդ է մահանում, ձեր երկրի գեներալները քաղաքական ապաստան են խնդրում այլ պետություններից:

«Հպարտ քաղաքացիներ» տերմինը շահարկելով՝ դուք իրականում իջեցրել եք քաղաքացու ինքնագիտակցության մակարդակը՝ հավասարացնելով այն հայհոյանք տվողի, սպառնալիք հնչեցնողի, ոչխար պահողի, և վերջապես, մանղալչու մակարդակի: Փոքր երեխաների մոտ այժմ պետք է ձևավորվի տպավորություն, որը քաղաքացին՝ դա փողոցում խորոված ուտող մարդն է:

Սենյակի անկյունում խնամքով դրված դրոշի համար մարդուն գործազուրկ անելը հատուկ է վախկոտ, քաղաքականապես դատարկ, փուչ անձին: Իսկ նախագահ մարդուն անհիմն կերպով բանտարկած պահելը փուչ անձի ինքնահաստատման գագաթնակետն է, խրախճանքը, որը այդպիսով ուզում է վերջապես իրեն հաղթող զգալ, արժեքավոր զգալ, քանի որ արժեքավոր դառնալու համար կյանքում ոչինչ չի արել:

Եվ երբ կլյաուզան ու գործ տալը դառնում են կյանքի չափորոշիչներ, երբ խախտվում է ազգի արժեքային համակարգը, երբ դասալիքները դառնում են հերոսներ, իսկ կռվածները ներկայացվում որպես հանցագործ, կամաց-կամաց մոտենում է տվյալ պետության վերջը, որը կանխվում է իսկական հայրենասերների կողմից՝ ձեզ նմաններին խցանի պես դուրս թռցնելով։

Այնպես որ, երբ ինքներդ ձեզ անվանում եք «հեղափոխական», իմացե՛ք, դուք ընդամենը տգետների հավաքածու եք, պատվեր կատարող տգետների կույտ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը