Կարծիք

27.04.2019 18:55


«Տիկի՛ն ջան, իսկ առաջ Ձեր իրավունքներն ինչպե՞ս էին խախտվում»

«Տիկի՛ն ջան, իսկ առաջ Ձեր իրավունքներն ինչպե՞ս էին խախտվում»

Ուրեմն «Ազատություն» ռադիոկայանը Քաղաքացու օրվա կապակցությամբ հարց է տալիս մի կնոջը, ով բոցաշունչ գովում էր հեղափոխությունն ու Նիկոլին: Հարցնում են. «Իսկ Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել»: Պատասխան. «Հիմնականում ավելի վստահ ենք դարձել մեր իրավունքներում, օրենքի երկիր ենք կառուցում»,-պատասխանի ավարտ, միայն այս նախադասությունը:

Ո՛չ խոսեց տնտեսական հեղափոխությունից, ո՛չ գների նվազումից, ո՛չ աշխատավարձերի բարձրացումից, ո՛չ հանրային տրանսպորտի վիճակի բարելավումից, ո՛չ..., ո՛չ...., ո՛չ....:

Քեզանից անկախ ուզում ես ասել. «Տիկի՛ն ջան, իսկ առաջ Ձեր իրավունքներն ինչպե՞ս էին խախտվում»: Ինչպե՞ս են մարդիկ զգում, որ իրենց իրավունքները հիմա ավելի պաշտպանված են, քան առաջ: Ի՞նչն է փոխվել: Թե՞ Ազգային ժողովի դարպասները որ բացել են, դա իրավունքների պաշտպանության նշան է:

Իսկ որ մարդկանց փորձ է արվում աղբաման գցել կամ որ մարդուն վերջին հայհոյանքներն են հասցնում այն բանի համար, որ նա համաձայն չէ գործող ռեժիմի քայլերի հետ: Չէ, երևի թե աշխատատեղերի զանգվածային կրճատումն է մարդկանց ավելի պաշտպանված դարձնում կամ ՊԵԿ-ի տեռորը, որը դարձել է քաղաքական մանիպուլյացիայի գործիք: Հա, մոռացա, երևի թե մարդկանց` լեզուն չիմանալու պատճառով պաշտոնից հեռացնելն է դարձնում մեզ ավելի վստահ մեր իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից: Կամ գուցե անմեղության կանխավարկածը մեղավորության կանխավարկածով փոխարինումն է մեզ դարձնում ավելի վստահ մեր իրավունքներում:

Եթե այս երևույթներն են վստահություն ներշնչում, ապա ապագան սարսափեցնում է:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը